Վրաստանը ցանկանում Է հատուկ կարգավիճակ տրամադրել Աբխազիային եւ Հարավային Օսիային
МЕЖДУНАРОДНОЕ Վրաստանի Պետական սահմանադրական հանձնաժողովը քննարկում Է Աբխազիային եւ Հարավային Օսիային հատուկ կարգավիճակ տրամադրելու հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանձնաժողովի անդամ, «Ժողովրդավարական շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Դմիտրի Լորդքիփանիձեն:
«Արծարծվել Է Է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հատուկ կարգավիճակի հարցը: Հանձնաժողովի՝ կառավարությունը ներկայացնող մի խումբ անդամներ առաջադրել են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հատուկ կարգավիճակի աջակցման հարցը, որպեսզի այնուհետեւ սահմանադրական պայմանագիր կնքվի Աբխազիան եւ Հարավային Օսիան ներկայացնող սուբյեկտների եւ պետության մնացած մասի միջեւ»,-ասել Է Լորդքիփանիձեն «Sputnik Գրուզիա»-ին:
Պետական սահմանադրական հանձնաժողովի շրջանակներում ստեղծվել Է չորս աշխատանքային խումբ՝ մարդու իրավունքների, վարչատարածաքային կառուցվածքի եւ տեղական ինքնակառավարման, խորհրդարանի ու ֆինանսների, ինչպես նաեւ նախագահի, կառավարության եւ պաշտպանության հարցերով:
Վրաստանի սահմանադրական հանձնաժողովը երկրի հիմնական օրենքում ուղղումներ կատարելու վրա աշխատանքն սկսել Է 2016 թվականի դեկտեմբերի վերջին: Սպասվում Է, որ պատգամավորները, գործադիր եւ դատական իշխանության ներկայացուցիչները, կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների փորձագետներն ու ներկայացուցիչները ուղղումների համաձայնեցված տարբերակը համընդհանուր քննարկման կներկայացնեն մինչեւ ապրիլի 30-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



