Խոսրով Հարությունյանը չի բացառում առաջիկայում համագործակցությունը որեւէ ուժի հետ
ПОЛИТИКАՀանրապետական կուսակցության ցուցակում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի լինել չլինելը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ կուսակցության վարկանիշի վրա: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, արդեն իսկ հայտարարվել է, որ Հանրապետական կուսակցության հաջողության դեպքում Կարեն Կարապետյանը կրկին մնալու է իր պաշտոնում:
Անդրադառնալով ընտրություններին Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության մասնակցելու ձեւաչափին՝ նա նշեց, որ կուսակցությունն առանձին չի ներկայանա, քանի որ նման կարողություններ չունի: «Առաջիկայում համագործակցության ամենատարբեր ֆորմատներ են հնարավոր, իսկ առաջարկների մասով քննարկումներ են ընթանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հավելեց բանախոսը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



