Թեյը ատամների հզոր «պաշտպան»
ЛАЙФՍտոմատոլոգները պնդում են, որ օրական երեքից-չորս բաժակ թեյը կարող է ատամների էմալը պաշտպանել քայքայումից: Նրանք առավել օգտակար են համարում սև թեյը: Այն նվազեցնում է կարիեսի ռիսկը:
Մասնագետները պնդում են, որ նույնիսկ շաքարը չի կարող խանգարել թեյի բարենպաստ ազդեցությանը: Ինչ վերաբերում է կանաչ թեյին, այն նույնպես արդյունավետ է, նաև պայքարում է բերանի տհաճ հոտի դեմ:

Բերանի խոռոչի հայտնի մանրէները, կապի մեջ են մտնում ածխաջրերի հետ: Քիմիական ռեակցիայի արդյունքում թթու է արտադրվում, որը ոչնչացնում է ատամի էմալը: Թեյը ունակ է թեթևացնել բորբոքումները, կանխել բակտերիաների աճը:

Գիտնականները բազմիցս ապացուցել են, որ թեյը պարունակում է անտիօքսիդանտներ, ֆլավոնոիդներ: Իսկ դրանք հակաբակտերիալ հատկություններ ունեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



