61-ամյա Մել Գիբսոնը հայր Է դարձել իններորդ անգամ
ЛАЙФ Ծնվել Է ամերիկա-ավստրալացի դերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնի իններորդ երեխան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, People հրատարակությանը հայտնել Է դերասանի ներկայացուցիչը:
61-ամյա Գիբսոնի սիրեցյալը՝ 25-ամյա սցենարիստ Ռոզալինդ Ռոսը, տղա Է ունեցել Լոս Անջելեսում: Նրան անվանել են Լարս Ջերարդ: Դերասանն սկսել Է Ռոսի հետ հանդիպել երկու տարի առաջ: Վերջինիս համար այս երեխան առաջինն Է դարձել:
Բացի նորածին Լարսից, Գիբսոնը երկու դուստր եւ վեց որդի ունի: Ռոբին Մուրի հետ ամուսնությունից ծնվել են Հաննան (1980 թվականին), երկվորյակներ Էդվարդը եւ Քրիստիանը (1982 թ.) եւ Թոմասը (1999 թ.): Ամուսինները բաժանվել են 2011 թվականին:
Ամուսնալուծության գործընթացի ժամանակ Գիբսոնն սկսել Է հանդիպել ռուսաստանցի Օքսանա Գրիգորեւայի հետ: 2009 թվականի հոկտեմբերին ծնվել Է նրանց Լյուսիա անունով դուստրը: Շուտով Գրիգորեւան դերասանին մեղադրել Է ընտանեկան բռնության մեջ, եւ զույգը բաժանվել Է:
Մել Գիբսոնը դերասան Է, ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր, «Օսկար»-ի երկու եւ «Ոսկե գլոբուս»-ի մեկ մրցանակների դափնեկիր: Նա նկարահանվել Է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Մեւերիք», «Ինչ են ցանկանում կանայք» ժապավենները, ինչպես նաեւ «Խելահեղ Մաքսը» եռերգությունում եւ «Խիզախ սիրտը» կինոնկարում, որի ռեժիսորն ինքն Է եղել:
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
3
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
4
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
5
Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»



