Փարիզում հայտնվել են առաջին անվարորդ ավտոբուսները
ОБЩЕСТВО Փարիզի իշխանությունները քաղաքում գործարկել են երկու անվարորդ փոքր ավտոբուսներ՝ Էլեկտրական շարժիչներով: Առայժմ այս նախագիծը համարվում Է փորձարարական, բայց դրա հաջողության դեպքում քաղաքի իշխանությունները պատրաստ են հետագայում Էլ զարգացնել այդ փոխադրամիջոցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկու ավտոբուսներն Էլ երթեւեկում են Փարիզի 13-րդ օկրուգում՝ Լիոնի կայարանի եւ Աուստեռլիցի կայարանի միջեւ: Դրանք շարժվում են բացառապես առանձնացված գծով, որով այլ փոխադրամիջոց չի երթեւեկում:
Ավտոբուսներից յուրաքանչյուրը հիշեցնում Է ոչ մեծ սնդուկ անիվների վրա եւ տեղավորում Է 12 մարդ: Այն հանդերձված Է լազերային հեռաչափերով եւ ամբողջ պարագծով տեղակայված բազմաթիվ խցիկներով՝ մարդկանց եւ ավտոմեքենաների հետ բախումները կանխելու համար:
Ավտոբուսները ոչ միայն վարորդ, այլեւ վառ արտահայտված առջեւի եւ հետեւի մաս չունեն: Ժամանելով նշանակման վայր՝ այն կարող Է, առանց շրջադարձման, միանգամից շարժվել հետ՝ ֆունիկուլյորի վագոնի նման:
Փարիզի փոխքաղաքագլուխ Ժան Լուի Միսիկան լրագրողներին հայտարարել Է, որ անվարորդ փոխադրամիջոցները շուտով հեղափոխություն կկատարեն քաղաքային տրանսպորտի աշխարհում եւ լիովին կփոխեն մարդկանց կյանքը մեծ քաղաքներում:
Հեռանկարում քաղաքային իշխանությունները հուսով են նման ավտոբուսներով փոխարինել արվարձանային գնացքները, որոնք Փարիզի մերձակա ոչ մեծ քաղաքները միացնում են մեգապոլիսի հետ: Փորձի արդյունքները կամփոփեն երեք ամիս հետո:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



