Հայոց ցեղասպանության մասին Օսկարի ներկայացված ֆիլմը ցուցադրվել է Նյու Յորքում
ОБЩЕСТВОԱՄՆ Նյու Յորք քաղաքում ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչներին, այդ թվում և Ամերիկյան կինոակադեմիայի անդամներին է ցուցադրվել Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը, որն առաջադրվել է Օսկարի «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Asbarez-ը:
«Ես այնքան շնորհակալ եմ, որ այս ֆիլմն ընտրվել է որպես Օսկարի կարճ ցուցակ անցնելու հավակնող տասը թեկնածուներից մեկը: Որպես Հայոց ցեղասպանությունը վերապարծների թոռ` սա մեծ նշանակություն ունի ինձ համար: Ինչ-որ առումով սա հաստատումն է նրա, որ այս խնդիրը, ինչքան էլ երկար լռեցված մնա, շարունակում է լինել համամարդկային առումով հասկանալի, այն արժե պատմել, իսկ հանդիսատեսը ցանկանում է այն տեսնել»,- նշել է Նարե Մկրտչյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



