Անփոխարինելի միջոց`յուղոտ մազերի դեմ
ФОТОՄասնագետները, իրենց անցկացրած մի խումբ հետազոտությունների արդյունքների վրա հիմնվելով, պնդում են, որ քացախի բաղադրության մեջ մտնող նյութերն օգնում են լուծել մազերի և գլխի մաշկի հետ կապված խնդիրները:
Քացախը բաղկացած է օրգանիզմին անհրաժեշտ բազմաթիվ նյութերից` մագնեզիում, կալիում, կալցիում, երկաթ, նատրիում, ինչպես նաև` բջջանյութերից` էնիզմա, բետա-կարոտին և այլն:
Մազերն ամրացնելու համար հարկավոր է դրանք լվանալուց հետո ցայել խնձորի քացախից պատրաստված լուծույթով: Այն հրաշալի կերպով վերականգնում է վնասված մազերը` դարձնելով դրանք ամուր, փարթամ և փայլուն, ինչպես նաև վերացնում է թեփը: Մազերը քացախի լուծույթով ցայելուց հետո կարելի է կրկին ցայել մաքուր ջրով կամ հենց այդպես էլ թողնել: Լուծույթով ցայելուց հետո մազերը ստանում են հաճելի մրգային բույր:
Քացախն անփոխարինելի միջոց է հատկապես յուղոտ մազերի դեպքում:
Անհրաժեշտ է կես բաժակ ջրին ավելացնել 1 թեյի գդալ քացախ, 1 ճաշի գդալ մեղր: Ստացված խառնուրդը մազերը լվանալուց 30 րոպե առաջ քսում ենք մազերին և արմատներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: