Ալկոհոլային խմիչք, որը կարող է խթանել սրտի աշխատանքը
ФОТОԱմերիկացի գիտնականները սենսացիոն բացահայտում են արել, որ գարեջուրը լավացնում է սրտի աշխատանքը, հաղորդում է The Daily Mail-ը:
Նրանք պնդում են, որ 0.5 լ գարեջուրը բավական է արյունատար անոթների լավացման համար: Գարեջուրը զարկերակներին առաձգականություն է հաղորդում: Գիտնականների խոսքերով` օրական 0.5 լ գարեջրով կարելի է նվազեցնել սրտի կաթվածի առաջացման վտանգը:
Մասնագետները փորձարկում են անցկացրել 20-30 տարեկան 17 տղամարդկանց վրա, որոնց սրտի աշխատանքին հետևել են մի քանի ժամ այն բանից հետո, երբ նրանք 400 միլիլիտր գարեջուր են խմել: Նմանատիպ փորձարկում անցկացվել է նաև օղու և առանց ալկոհոլի գարեջրի օգտագործմամբ:
Հետազոտության նպատակն է եղել պարզել, թե արյունն ինքան հեշտ է հոսում հիմնական զարկերակներով և ինչքան առաձգական են այդ զարկերակները:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կիրառված բոլոր խմիչքները դրական ազդեցություն են թողել անոթների առաձգականության վրա, բայց ամենալավ ազդեցություն ունեցել է ալկոհոլային գարեջուրը: Այս արդյունքը պայմանավորված է ոչ այնքան ալկոհոլի առկայությամբ, որքան հակաօքսիդանտների:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը