Սրտի կանոնավոր աշխատանքը խթանող մթերքներ
ФОТОՍիրտը մարդու այն միակ օրգանն է, որն անդադար աշխատում է, այդ իսկ պատճառով այն ամենից շատ խնամքի կարիք ունի: Ճիշտ սննդակարգի հետևելը կարևոր է սիրտն առողջ պահելու համար:
Past.am-ը ներկայացնում է սննդատեսակներ, որոնք խթանում են սրտի կանոնավոր աշխատանքը:
1. Առաջին տեղում է ձուկը, մասնավորապես կարմիր ձուկը, որը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով: Այն նվազեցնում է սրտի ռիթմի խանգարումների վտանգը:
2. Ընկույզն ու նուշը պարունակում են ամինաթթուներ, որոնք պահպանում են արյունատար անոթները: Ընկույզի օգտագործումը շաբաթական մի քանի անգամ նվազեցնում է սրտի նոպայի վտանգը 30-50 %-ով:
3. Կարմիր և սպիտակ գինիները հարուստ են սրտի համար օգտակար հակաօքսիդանտներով:
4. Լոլիկ խորհուրդ է տրվում շատ օգտագործել նյարդային համակարգի խանգարում ունեցող մարդկանց: Այն կարգավորում է սրտի աշխատանքի ռիթմը առիթմիայի դեպքում:
5. Ցիտրուսային մրգերը շատ օգտակար են սրտի համար: Հատկապես նարինջը օրգանիզմից ավելորդ խոլեստերինի դուրս գալուն նպաստող նյութ է պարունակում:
6. Սիրտը խոլեստերինից պաշտպանելուն օգնում է ծիրանաչիրը:
7.Մուգ շոկոլադըն օգտակար է բարձր ճնշման ժամանակ, քանի որ նպաստում է արյունատար անոթների լայնացմանը՝ կարգավորելով արյան ճնշումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: