Հալեպից յոթնամյա աղջնակը բաց նամակ է գրել Թրամփին
ОБЩЕСТВО Սիրիացի յոթնամյա աղջնակը՝ Բանա Ալաբեդը, որը հայտնի Է դարձել ազատագրված Հալեպից Twitter-ում արված իր գրառումների շնորհիվ, բաց նամակ Է գրել Թրամփին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Դուք պետք Է ինչ-որ բան անեք սիրիացի երեխաների համար, որովհետեւ նրանք, ինչպես եւ ձեր երեխաները, նույնպես արժանի են ապրելու խաղաղության մեջ, ինչպես եւ դուք»,- գրում Է նա:
Բանան իր մոր հետ միասին Հալեպից փախել Է դեկտեմբերին, երբ խաղաղ բնակիչների տարհանում Էր իրականացվում քաղաքի պաշարված արեւելյան մասից: Այժմ նա ապրում Է Թուրքիայում:
Աղջնակը Twitter-ում գրառումներ Է սկսել սեպտեմբերին, երբ Բաշար Ասադի զորքերը Ռուսաստանի աջակցությամբ հարձակում սկսեցին քաղաքի՝ ապստամբների կողմից վերահսկվող արեւելյան մասում: Բանան տեղի ունեցողը նկարագրում Էր անգլերենով:
Նրա մայրը՝ Ֆաթիման, որը Բանային օգնում Է վարել Twitter-ում նրա օգտահաշիվը, BBC-ին ուղարկել Է Բանայի՝ Դոնալդ Թրամփին հասցեագրված բաց նամակի տեքստը:
Նրա խոսքով՝ Բանան նամակը գրել Է ԱՄՆ-ի նոր նախագահի երդմնատվության արարողությունից մի քանի օր առաջ, որովհետեւ նա «շատ անգամ Է նրան տեսել հեռուստացույցով»:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



