Ռուս զինվորականները մեկ օրում 57 շենք են ականազերծել Հալեպի արեւելյան մասում
ОБЩЕСТВО Ռուս զինվորականներն անցած մեկ օրվա ընթացքում եւս 70 հեկտար տարածք են ականազերծել Հալեպի արեւելյան մասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնում:
«Միայն անցած օրվա ընթացքում ռուս սակրավորների կողմից 57 շենք Է մաքրվել պայթյունավտանգ առարկաներից, ականազերծվել Է ավելի քան 70 հեկտար ընդհանուր մակերեսով տարածք: Պայթյունավտանգ առարկաներից մաքրվել են ավելի քան 11 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհներ»,-հայտարարել Է Հաշտեցման կենտրոնի աշխատակիցը: Նա նշել Է, որ Միջազգային հակաականային կենտրոնի ռուս զինծառայողներն ակտիվորեն շարունակում են տների, փողոցների եւ սոցիալական կարեւորություն ունեցող օբյեկտների հումանիտար ականազերծումն արեւելյան Հալեպում:
Բացի այդ, սիրիական հակամարտության հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը շարունակում Է մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի բնակչությանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



