Ереван, 27.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


X Factor-ի պրոդյուսեր եւ ռեժիսոր Աննա Թադեւոսյանը` Էրիկի կայացրած ամենաքննարկվող որոշման եւ նախագծի կանոնների մասին

ФОТО

Հայկական X Factor նախագծի կիրակնօրյա թողարկումն արդեն երկու օր է, ինչ բուռն քննարկվում է համացանցի օգտատերերի կողմից:

Նախագծի «4 աթոռ» փուլում այս անգամ մրցում էր աղջիկների խումբը, որոնցից խմբի ղեկավար Էրիկը պետք է ձեւավորեր իր քառյակը: Եվ ահա, երբ արդեն բոլոր 4 աթոռները զբաղված էին, Էրիկը որոշում է, որ Դիանա Հարությունյանի փոխարեն աթոռին պետք է նստի մյուս մասնակիցը` Հասմիկ Կարապետյանը: Սակայն ավելի ուշ երգիչը տարակուսում է իր որոշման մեջ եւ հաղորդման վերջում որոշում է փոփոխություն կատարել իր քառյակում` նախագիծ վերադարձնելով Դիանա Հարությունյանին: Վերջինիս իր աթոռը զիջում է Մոնիկա Միրզոյանը:

Էրիկի որոշումը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց: Որոշ հեռուստադիտողներ նշեցին, թե նախագծում անարդար որոշում է կայացվել եւ խախտվել է X Factor-ի ֆորմատը:

Որքանո՞վ են տեղին այս խոսակցությունները: NEWS.am STYLE-ը թեմայի շուրջ զրուցեց X Factor նախագծի պրոդյուսեր եւ ռեժիսոր Աննա Թադեւոսյանի հետ.

«X Factor-ն, առհասարակ, փոփոխությունների ենթարկվող ֆորմատ է: Երկու տարի առաջ, օրինակ, երբ մեզ մոտ առաջին անգամ անցկացրեցինք  «4 աթոռ»-ի փուլը, կանոններն այլ էին: Յուրաքանչյուր մասնակից կատարում էր մեկ երգ, իսկ ժյուրիի անդամը հենց տվյալ պահին պետք է կայացներ իր վերջնական որոշումը: Այս 2 տարիների ընթացքում նախագիծը կրկին փոփոխությունների է ենթարկվել: Այժմ կասկածի դեպքում ժյուրիի անդամը կարող է խնդրել մասնակցին կատարել երկրորդ երգը եւ մինչեւ հաղորդման ավարտը իրավունք ունի, նույնիսկ, մեկից ավելի փոփոխություն կատարել իր խմբում:

Մյուս կիրակի, օրինակ, Գարիկի հերթն է: Նա ընտրելու է խմբերին եւ խմբերի մեջ էլ կարող են տեղի ունենալ որոշակի փոփոխություններ»,-տեղեկացրեց Աննան` հավելելով, որ նախագծում օրենքների խախտում երբեք չի կարող գրանցվել.

«Մեզ մոտ եկել են նաեւ անգլիացի պրոդյուսերներ, քննարկել ենք նախագծի այս եթերաշրջանի կանոններն ու նրանք միշտ հետեւում են մեր հաղորդումներին: Պարզապես, խորհուրդ կտայի հետեւել անգլիական X Factor-ի վերջին եթերաշրջանին, որտեղ պարզ երեւում են հաղորդման կանոնները»:

Հաղորդումից հետո շատերը կարծիք հայտնեցին, թե Էրիկի որոշումը սթրեսի է ենթարկել 17-ամյա մասնակցին: Աննայի հետ զրուցեցինք նաեւ այս թեմայով.

«Ընդհանրապես այս նախագիծը սթրեսային է թե մասնակիցների, թե ժյուրիի անդամների, թե ամբողջ անձնակազմի, թե, նույնիսկ, հաջորդ փուլ անցած ֆինալիստների համար: Իհարկե, սկզբում շատ տխուր է լինում բոլորի համար, բայց սրանք են խաղի կանոնները…  Ինչ վերաբերում է Մոնիկային` այդ փուլից հետո էլ նա գալիս է մեր նկարահանումներին, այսուհետ նրան հաճախ կարող եք տեսնել հանդիսատեսի շարքերում:

Այս շոուն բարդ կանոններ ունի, բայց արդյունքում յուրաքանչյուր մասնակից սիրվում է, ստանում է հայտնիություն: Դրա վառ ապացույցն այսօր մեր երգարվեստում X Factor եւ այլ նախագծերից մուտք գործած երգիչների քանակն է»,-նշեց ռեժիսորը:

Հիշեցնենք, որ «4 աթոռ» փուլում Անդրեն, Շուշանիկ Արեւշատյանն ու Էրիկն արդեն ձեւավորել են իրենց քառյակները: Ինչպես արդեն նշվել է` հերթը Գարիկ Պապոյանինն է, որն աշխատելու է խմբերի հետ: Իսկ թե ինչ խմբեր տեղ կգտնեն Գարիկի թիմում, պարզ կդառնա այս կիրակի:

Սյունե Առաքելյան

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Иран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»АР: На президентских выборах в этом году Трамп набрал больше голосов, чем в 2020 году Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Пашинян: Правление решило выдвинуть кандидатуру руководителя общины Хой на пост губернатора Армавира Никол Пашинян: В Гюмри 8,9, 10 декабря пройдут предварительные выборы Землетрясение в городе Ахар в Иране: толчки ощущались также в Сюникской области Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Первый пилотный контейнер из Индии прибыл в Махачкалу по коридору «Север-Юг» Крупная победа «Реала» (видео) Число убитых и раненых в секторе Газа приближается к 150 тыс. Бабушка из Замбии стала иконой стиля, благодаря нарядам модной внучки В Армении полицейские обезвредили мужчину, угрожавшего взорвать гранату Первый армянский ресторан Tsaghkunk Restaurant & Glkhatun удостоен награды DISCOVERY AWARD 2025 от La LISTE Посол России в Армении посетил Российско-Армянский университет The Guardian: Индия резко раскритиковала подписанный в Баку документ Верховный лидер Ирана призвал вынести премьер-министру Израиля смертный приговор Euronews: Многие разочарованы подписанным в Баку соглашением BBC: Почему климатический саммит в Азербайджане не оправдал ожиданий? В Турции произошло землетрясение Армения ухудшила свои позиции в мировом рейтинге по скорости интернета В районе Арагаца идет снег Курсы валют в Армении Жители двух многоэтажных домов Еревана оказались в отчаянном положении Эксперт: Неправильный выбор народа на предстоящих выборах приведет к потере Армении Глава МИД Армении поздравил Маку Бочоришвили с назначением на пост министра иностранных дел Грузии На аукцион Sotheby's выставят редчайший экземпляр знаменитой книги Маккиавели «Государь» Летевшего из Еревана канадского журналиста не впустили в Турцию после критики в адрес Азербайджана КГД: Как предоставляется странам ЕАЭС информация о ввезенных в Армению транспортных средствах? Президент Польши прибыл в Армению США разместят HIMARS в Японии на случай чрезвычайной ситуации с Тайванем Мирзоян не примет участия в совместном заседании министров иностранных дел, глав МО и секретарей СБ ОДКБ Овик Агазарян встретился с Аленом Симоняном Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в Азербайджане