ԱՄՆ-ն Apache հարվածային ուղղաթիռների գումարտակ կտեղակայի Եվրոպայում
ОБЩЕСТВОՊենտագոնը Եվրոպա տեղափոխման Է պատրաստում ուղղաթիռների գումարտակ՝ ԱՄՆ-ի բանակի 501-րդ ավիացիոն գնդի Apache AH-64D 20 հարվածային մեքենաների կազմով: Ինչպես նշված Է ամերիկյան ցամաքային զորքերի պաշտոնական կայքում, ուղղաթիռները Եվրոպայում կտեղաբաշխվեն 2017 թվականի փետրվարին՝ ինն ամիս ժամկետով: Դրանց ապագա տեղաբախշխման վայրն առայժմ չի ճշտվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եվրոպայում մենք համատեղ զինավարժանքներ կանցկացնենք մեր եվրոպացի դաշնակիցների հետ»,- հայտարարել Է ԱՄՆ-ի բանակի փոխգնդապետ Քրիս Քրոտցերը: Նա նշել Է, որ ուղղաթիռները գործի կդրվեն «Ատլանտյան վճռականություն» գործողության ընթացքում, որն սկսվել Է 2014 թվականի գարնանն ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Այն նախատեսում Է ՆԱՏՕ-ի անդամ արեւելաեվրոպական երկրների անվտանգության ապահովում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



