Ереван, 20.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ընտրիր քարն ու իմացիր կյանքիդ ճանապարհի գաղտնիքները

ЛАЙФ

Մի՛ ընտրեք այն քարը, որը Ձեր սիրելի գույնն ունի, այլ պարզապես ընտրեք այն մեկը, որը միանգամից գրավեց Ձեր ուշադրությունը։ Մի փորձեք խաբել ինքներդ Ձեզ, լսեք Ձեր սրտին։

kamenյտ-420x280

1. Ապալիտ (լուսնաքար)

Ձեր ընտրությունը խոսում է այն մասին, որ Դուք միշտ ձգտում եք ազատության։ Դուք ցանկանում եք հանդարտ անկյուն գտնել, որտեղ կարող եք հանգստանալ ու լսել ձեր ներսի ձայնին։ Դուք կարող եք մի ակնթարթում ամեն ինչ մոռանալ ու նորից սկսել Ձեր կյանքը։ Դրա հետ մեկտեղ դուք վստահ չեք, որ ճիշտ ճանապարհով եք ընթանում, դրա համար դուք հաճախ նախընտրում եք միայնության մեջ անցկացնել ու մտածել։ Այս երկնային քարը խոսում է այն մասին, որ Ձեր ողջ ուշադրությունը կենտրոնացած է առօրյա խնդիրներին և Դուք միայն մի փոքր ժամանակ եք ունենում լռության ու հանգստության համար։

Սակայն դա չի նշանակում, որ Դուք վատ կյանք ունեք։ Հնարավոր է՝ դուք պարզապես զգում եք, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես դուք կցանկանայիք։ Փորձեք վերանայել որոշ բաներ։ Այդ ժամանակ դուք կարող եք հայտնաբերել, որ իրականում արդեն իսկ շատ բաներում հաջողության եք հասել, կամ էլ որ Ձեր հաջողությունն ամենևին էլ սարերի հետևում չէ։

Երբ մենք ժամանակ ենք անցկացնում լռության ու մտքերի հետ, մեր մարմնի էներգիան սկսում է փոփոխվել։ Այն ոգեշնչող ու մոտիվացնող մտքեր, նոր գաղափարներ ու ծրագրեր է առաջացնում մեր գլխում։ Այս քարը հրեշտակների քարն է։ Այդ իսկ պատճառով ներքուստ Դուք «այլ աշխարհի» հետ կապ եք զգում, իսկ վերին ուժերը սպասում են այն պահին, երբ նրանք հնարավորություն կունենան խոսել Ձեզ հետ ու Ձեզ իրենց իմաստուն խորհուրդները տալ։

2.Կանաչ մալախիտ
Եթե Ձեզ դուր է եկել այս քարը, ապա Դուք պատրաստ եք անցնել կյանքի լուրջ փոփոխությունների միջով։ Այս փոփոխությունները կարող են վերաբերել ապրելակերպին, բնակվելու վայրին կամ աշխատավայրին։ Սակայն չի բացառվում, որ Դուք հոգևոր զարգացում ու փոփոխություններ կապրեք և կկարողանաք հաղթահարել բոլոր այն խնդիրները, որոնք ծագել են Ձեր վաղ անցյալում։

Դուք ավելի իմաստուն եք դառնում, և ինքնաճանաչողության գործընթացը Ձեզ հեշտ է տրվում։ Նախկինում Ձեր գլուխը լցված էր անհանգստություններով, իսկ հիմա դուք սկսել եք ավելի շատ մտածել այն մասին, թե ինչ եք ցանկանում ստանալ կյանքից։ Եվ դա հրաշալի է, որովհետև անհրաժեշտ է սովորել ընդունել, որ փոփոխություններն անհրաժեշտ են։ Միայն այդ ժամանակ է, որ մենք սկսում ենք գնալ ինչ-որ ավելի լավ մի բանի հետևից։

Մալախիտը բարգավաճման ու առատության խորհրդանիշն է։ Այդ իսկ պատճառով, երբ դուք սեփական երջանկության հետևից գնաք ձեզ միայն հաջողությունը կսպասի։ Այս քարը կարող է հուշել նաև վերջ դրված ոչ երջանիկ սիրային հարաբերությունների մասին և ռոմանտիկ նոր զգացմունքների մասին։ Մալախիտ ընտրելով Դուք ենթագիտակցորեն ասում եք տիեզերքին. «Ես պատրաստ եմ հաջողության։ Ես պատրաստ եմ ազատվել բացասականից։ Ես պատրաստ եմ հանդիպել իմ երջանկությանը»։

3. Արևի քար
Պատկերացրեք, որ առաջին բանը որ դուք առավոտյան կզգաք արթնանալիս երջանկությունն է։ Իրական երջանկություն, որովհետև առջևում Ձեզ նոր հրաշալի օր է սպասվում, և երախտագիտության զգացում այն բանի համար, որ ձեր կյանքում կան սիրելի ու սիրող մարդիկ։
Հիշեք՝ երբ ուրախությունը լցնում է Ձեր մարմնի յուրաքանչյուր բջիջը, դուք սկսում եք ավելի ու ավելի շատ լավ բան գրավել դեպի Ձեր կյանք։ Սա Ձեզ ուժ կտա լուծել ամեն տեսակ խնդիրներ։ Դուք կսկսեք նկատել, թե ինչպես է ճակատագիրը Ձեր առջև նոր երջանիկ պատահականություններ ու շահավետ այլընտրանքային իրավիճակներ բերում։ Եթե դուք արդեն երկար ժամանակ է, ինչ աղոթում եք հրաշքի համար, ապա իմացեք, որ այն մոտ է, որովհետև եկել է ձեր արևոտ օրը։

4. Օբսիդիան (կարմիր ծառ)
Եթե դուք ընտրել եք այս քարը, Ձեր ենթագիտակցությունն ասում է. «Ես պատրաստ եմ դուրս գալ ինձ շրջապատող բացասական մթնոլորտից ու երջանիկ մարդ դառնալ»։ Դուք դադարում եք թռչել ամպերի միջով ու դառնում եք ավելի իրատես։ Դուք վերջապես սկսում եք հասկանալ, որ շատերին ավելի քիչ հնարավորություններ են տրվել, քան ձեզ, և որ բոլորն էլ իրենց խնդիրներն ունեն, չնայած ոմանք նախընտրում են դրանց մասին ոչ ոքի չպատմել։
Հիշեք, որ Դուք այն եք, ինչ զգում եք։ Խանդը, վիշտն ու վիրավորանքը զգացմունքներ են, որոնք կործանում են Ձեզ։ Բացասականությունը, որը առկա է մտքում միայն թունավորում ու ցավ է պատճառում։ Մոտակա ժամանակաշրջանում Դուք վերջապես Ձեր մերջ ուժ կգտնեք՝ դուրս գալ բացասականությունից ու Ձեր սիրտը բացել աշխարհի առաջ։ Դուք շուտով կհասկանաք, որ երջանկությանը տանող միակ ճանապարհը դա երախտագիտիտության զգացումն է այն ամենի համար, ինչ դուք արդեն իսկ ունեք, և ոչ թե ափսոսալն այն ամենի համար, ինչը մեզ չի բավարարում։

5. Հովլիթ
Եթե Ձեզ գրավեց այս քարը, ապա դուք շուտով հաղորդագրություն կստանաք վերին ուժերի կողմից երազների, լուսավորող մտքերի, տեսիլքների կամ կրկնվող թվերի ու բառերի տեսքով։ Դուք հիմա Ձեր ինտուիցիային լսելով ընթանոմ եք որոշակի ուղղությամբ։ Եվ այն ճիշտ է։ Այնպես որ ընդունեք Ձեր կանխազգացման իրական լինելոն ու լսեք դրան։ Այն կօգնի Ձեզ գտնել հաջողությանը տանող արագ ճանապարհը։

Եթե Դուք տառապում եք անքնությունից, դա նշանակում է, որ Դուք անտեսում եք Ձեր կանխազգացմանը։ Ամեն ինչ իր տեղը կընկնի միայն այն ժամանակ, որբ Դուք ընդունեք վեցերորդ զգայարանի կարևորությունն ու ընթանաք դրա հոսանքով։ Դուք միայնակ մարդ չեք, և Ձեր ճամփորդության ընթացքում, բարեբախտաբար, դուք կրկին մենակ չեք։ Հովլիթը հուշում է այն մասին, որ Ձեզ պաշտպանում են հոգոր ուժերը։ Ձեր հրեշտակ-առաջնորդը պատրաստվում է Ձեզ տանել դեպի Ձեր ամենահամարձակ երազանքները։ Եվ միակ բանը, որ նա ցանկանում է դա հավատն է։

Հովլիթը նաև հաջողության քար է նրանց համար, ովքեր ցանկանում են երեխա ունենալ կամ արդեն իսկ երեխայի են սպասում։ Այն Ձեզ առողջ ու ուժեղ երեխա է կանխատեսում։

6. Դալմատին Ջասպեր
Այժմ ձեզ համար ճիշտ ժամանակն է կյանքը հաճույքներով ու հումորով լցնելու համար։ Եթե Դուք այս քարն եք ընտրել, ապա Ձեր ներքին ձայնը գոռում է. «Ես ցանկանում եմ խաղալ և ուրախանալ»։ Միգուցե դուք երկար ժամանակ ճնշված, հիասթափված, անհանգիստ կամ փոքր ինչ ցինիկ էիք դարձել։ Դալմատինը Ջասպերը հիշեցնում է, որ մեզնից յուրաքանչյուրը հոգևոր էակ է պարփակված մարմնավոր անոթների մեջ։ Մինչև մենք նորից եթերային էներգիա կդառնանք, դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու այս մոլորակի վրա։ Ուրեմն եկեք վայելենք այն։ Նույնիսկ ամենաբարդ իրավիճակները կարելի է հեշտությամբ անցկացնել հումորի միջոցով, եթե ոչ հանուն Ձեզ, ապա գոնե հանուն հարազատների ու մտերիմների։ Հումորի զգացումը հրաշալի կերպով միավորում է ընտանիքի անդամներին ու ընկերներին։ Ծիծաղի յուրաքանչյուր վայրկյան օգնում է մեզ հաղթահարել դժվարությունները։ Ուրախ ծիծաղն աշխարհին ու տիեզերքին հաղորդագրություն է ուղարկում այն մասին, որ մենք չենք հանձնվում և անպայման կստանանք մեր ուզածը։

Դալմատին Ջասպերը ծխելու դեմ պայքարի խորհրդանիշն է։ Այնպես որ եթե մտածեքել եք այդ վատ սովորությունից հրաժարվելու մասին, ապա իմացեք՝ ճիշտ ժամանկն է։

 

Камо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»