Ժամանակ Է հարկավոր՝ հաղթահարելու ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին հասցված վնասը. Լավրով
ОБЩЕСТВО Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների ճգնաժամը, որն առաջացել Է Բարաք Օբամայի նախագահության օրոք, կարող Է հաղթահարվել միայն ժամանակի ընթացքում եւ երկուստեք լրջորեն աշխատելու պայմանով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Պետդումայում ելույթ ունենալով «Կառավարական ժամի» ընթացքում:
«Ծանրագույն վնասի հաղթահարման համար, որը ռուս-ամերիկյան փոխգործակցությանը հասցվել Է Բարաք Օբամայի օրոք, կպահանջվի ժամանակ եւ լուրջ աշխատանք,-ընդգծել Է նախարարը:-Մենք, ինչպես նշել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատրաստ ենք անցնել կապերի վերականգնման ճանապարհի մեր մասը` ի շահ մեր ժողովուրդների, ի շահ գլոբալ անվտանգության եւ կայունության», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



