Աշխարհը փոխվեց, նոր իմաստ գտա ամեն ինչում. Վաչե Թովմասյանը հայր է դարձել
ЛАЙФՀունվարի 25-ն այսուհետ դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանի համար տոնական է լինելու. Առավոտյան ճիշտ ժամը 08:00-ին ծնվել է նրա դուստրը՝ Միան: «Անծանոթ ու շատ հաճելի զգացողություններ եմ ապրում հիմա»,- Life.panorama.am-ի հետ զրույցում հուզված նշեց Վաչեն:
«Առաջին հանդիպում, առաջին գրկախառնություն, հուզմունք ու անասելի երջանկություն: Մեկ հանդիպումով աշխարհը փոխվեց, նոր իմաստ գտա ամեն ինչում: Երջանիկ եմ, որ այսուհետ զգալու եմ հայր լինելու բոլոր դրսեւորումները»,- նկատեց Վաչեն:
Նորաթուխ հայրիկի խոսքով՝ աղջիկն ու կինը՝ Գայանե Մանուկյանն իրենց հրաշալի են զգում. «Փառք Աստծո, թե կնոջս, թե աղջկաս հետ ամեն ինչ նորմալ է: Նրանք իրենց շատ լավ են զգում»,- նշեց նա:
Վաչե Թովմասյանը դեռեւս չի ցանկանում դստեր լուսանկարները հրապարակել: Հետաքրքրվելով, թե հայկական ավանդական շատ ընտանիքների նման նախընտրում են փոքրիկին մինչ 40-օրականը մարդկանց հետ չծանոթացնել, պատասխանեց.
«Խնդիրը ոչ այնքան ավանդույթներին հետեւելու մեջ է, այլ պարզապես նա դեռ շատ-շատ փոքրիկ է, դեռ վաղ է նրան լուսանկարել: Երբ մի փոքր մեծանա, սիրով մեր փոքրիկին կցուցադրենք բոլորին»:
Life.panorama.am-ը շնորհավորում է Վաչեին ու Գայանեին՝ մաղթելով փոքրիկ Միային առողջ ու անհոգ մանկություն:
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



