Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Քեմերոնը գլխավորել Է դեմենցիայի հետազոտման ինստիտուտը
МЕЖДУНАРОДНОЕ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը դարձել Է Alzheimer՚s Research UK բրիտանական հետազոտական ինստիտուտի նախագահը, որն զբաղվում Է դեմենցիայի եւ Ալցհեյմերի հիվանդության ուսումնասիրությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Telegraph թերթը:
Քեմերոնը դեմենցիայի ուսումնասիրությանը շատ ժամանակ Էր հատկացնում դեռեւս իր վարչապետության օրոք: 2012 թվականին նա գործարկել Է Dementia Challenge ծրագիրը, որը կոչված Էր մինչեւ 2025 թվականը գտնել հիվանդությունից ազատվելու միջոցը:
«Ես շատ ուրախ եմ՝ ստանձնելու Alzheimer՚s Research UK-ի՝ հավակնոտ բարեգործական ինստիտուտի նախագահությունը, որը խթանում Է բժշկական ուսումնասիրություններն այս քայքայիչ վիճակի դեմ պայքարում»,-հայտարարել Է Քեմերոնը:
Դեմենցիային են դասվում տարբեր դեգեներատիվ հիվանդություններ, որոնք հրահրում են ուղեղի ֆունկցիայի աստիճանական թուլացում: Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի ամենատարածված ձեւն Է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումներով՝ 2016 թվականի ապրիլի դրությամբ ամբողջ աշխարհում դեմենցիայից տառապում Էր 47,5 մլն մարդ, եւ տարեկան հայտնվում Է հիվանդության 7,7 մլն նոր դեպք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



