Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կառավարությունը ճիշտ չի գնահատում դպրոցական ինժեներական լաբորատորիաների ներուժը

ИНТЕРВЬЮ

Մեր հյուրն է ՏՏ ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը

– ՏՏ ոլորտի զարգացման հիմնական պայման Դուք համարում եք ինժեներական կրթությունը`սկսած դպրոցից: Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվել, կա՞ն որոշակի արդյունքներ:

– Արդեն ունենք մոտ 190 խմբակներ, որտեղ սովորում են 10–18 տարեկան երեխաներ: Ընդ որում, խմբակների մեծ մասը գործում է սահմանամերձ բնակավայրերում և գյուղական համայնքներում: Երևանյան խմբակները շատ քիչ տոկոս են կազմում: Մեր հիմնական նպատակներից մեկն այն է, որ արդեն 16–ի տարեկանին մոտ երեխաները կարողանան իրենց գիտելիքներով գումար վաստակել: Ծրագիրը ներդրվել է 2013–ից: Արդյունքները գոհացնող են:

– Վարչապետի հետ հանդիպման ժամանակ Դուք հարց եք բարձրացրել, որպեսզի ինժեներական կրթությունը լինի համատարած, դասավանդվի բոլոր դպրոցներում: Ի՞նչ արձագանք է եղել:


– Ինժեներական լաբորատորիաների վերաբերյալ որևէ արձագանք չկա: Ես կարծում եմ, որ մենք գործ ունենք կառավարության կողմից թյուրըմբռնման հետ: Թերևս ճիշտ չի գնահատվում այն պոտենցիալը, որը կարող են տալ դպրոցներում տեղակայվելիք ինժեներական լաբորատորիաները: Վարչապետն ասում էր` հեղափոխական ծրագրեր ներկայացրեք: Ավելի հեղափոխական ծրագիր, քան սա, չի լինում: Չնչին գումարներ ծախսելով` մենք կարող ենք Հայաստանը դարձնել առաջին երկիրը, որը ինժեներական նախնական կրթությունն ամբողջությամբ տեղափոխել է դպրոց: Իսկ դա մեծ հզորություն է: Դա մեզ հնարավորություն է տալիս մի քանի տարին մեկ աշխատուժի ծավալը կրկնապատկել: Երկրորդ` համալսարանական կրթությունն սկսել շատ ավելի բարձր մակարդակից: Նաև` որպես բարձր տեխնոլոգիական երկիր` փոխել մեր դիրքը աշխարհում:

Ես մտածում եմ` գուցե պատճառները քաղաքական են` նախընտրական այս շրջանում բոլորն ուզում են կարճաժամկետ լուծումներ: Բայցևայնպես հուսով եմ, որ կհասկանան` դա է ճանապարհը: Այդ ճանապարհն ընտրելուց առաջ մենք էլ ենք երկար քննարկել, ընդ որում քննարկել ենք հայաստանյան ամենալուրջ մասնագետների, նաև այս կոնցեպտի հեղինակների` Մասաչուսեթսի համալսարանի մասնագետների հետ, ովքեր աներկբա ընդունում են, որ այո, այդ կոնցեպցիան իրենք են ընդունել, բայց կիրառման առումով մենք շատ ավելի առաջ ենք գնացել:

– Գուցե ֆինանսակա՞ն դժվարություններ կան:

– Ոչ, դա ծիծաղելի կլիներ: Ամբողջ Հայաստանն այդ ցանցով ծածկելը պահանջում է ընդամենը մոտ 9 մլն դոլար և լրացուցիչ մի քանի միլիոն` ուսուցիչների աշխատավարձը: Եթե ցանցն ամբողջությամբ գործի, խմբակներում կուսանի մոտ 60000 երեխա: Ամեն տարի դասընթացը կավարտի նրանցից 10000–ը: Սովորելուց հետո յուրաքանչյուր երեխա կարող է ստանալ մոտ 150000 դրամ աշխատավարձ և դրանից մոտ 30000 դրամ հարկ վճարել: Սա շատ ավելի շահավետ է, քան ամենաշահավետ բիզնեսի շահութաբերությունը:

Մենք պրոբլեմ չենք ունենում նաև երիտասարդների աշխատանքի առումով: Այսօր միայն ԱՄՆ–ում և Եվրոպայում այդ մասնագիտություններով մոտ 2 մլն թափուր աշխատատեղ կա: 2018–ին այդ թիվը կդառնա 3 մլն, իսկ 2021–ին` 5 մլն: Բացի այդ, ամենաբարձր վարձատրվող, մոդայիկ դարձած big data` մեծ թվերի ոլորտում, որտեղ ծրագրավորողը պետք է ունենա նաև մաթեմատիկական լուրջ գիտելիքներ, տարեկան 400000 մասնագետի կարիք կա: Այսինքն, եթե կարողանանք ծրագրավորմանը զուգահեռ տալ նաև մաթեմատիկական լուրջ գիտելիքներ, ապա կարող ենք շատ ավելի բարձր վարձատրվող աշխատատեղերի հավակնել:

– Ինժեներական կրթության համատարած ներդրումը կարո՞ղ է որակապես փոխել մեր հասարակությունը: Մենք ինչպիսի՞ հասարակություն կստանանք:

– Նախ, ինժեներական կրթությունից զատ մենք երեխաներին հասանելի ենք դարձնում ազգային պարը, գիտելիքներ ենք տալիս ազգային ճարտարապետության, հայրենաճանաչության վերաբերյալ, տալիս ենք նախնական ռազմական գիտելիքներ` կրակել, մագլցել: Մենք ցանկանում ենք, որ երիտասարդն ստանա համակողմանի գիտելիքներ և պատկերացում ունենա իր հայրենիքի մասին, ինչը գրավական կլինի, որ նա չի օգտագործի իր ստացած գիտելիքներն արտագաղթելու համար և կշարունակի աշխատել հայրենիքում: Ու բնական է, որ դա կփոխի ընդհանուր միջավայրը: Սա գիտակցված ճանապարհ է:

Արփի Սահակյան

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%