Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կլիմայի փոփոխությունը և քաղաքական նպատակահարմարությունները

ИНТЕРВЬЮ
Past.am-ի հյուրն է ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը.
 
– Պարոն Գաբրիելյան, այսօր ի՞նչ անոմալ երևույթներ են դիտվում բնության մեջ:
 
– Եթե համարենք, որ կլիմայի փոփոխությունը անոմալ երևույթ է, ապա որպես դրա հետևանք, հիդրոօդերևութաբանական վտանգավոր և էքստրեմալ երևույթների հաճախականությունը մեծացել է:
 
– Իսկ գիտությունը բացահայտե՞լ է, թե որոնք են պատճառները:
 
– Կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտնականների անհանգստությունն առաջացավ անցյալ դարի կեսերից: Եվ ասեմ, որ հիմնականում այդ հարցը բարձրացվեց սովետական գիտնականների կողմից: Որովհետև սովետական գիտության մեջ օդերևութաբանությունը շատ մեծ տեղ էր զբաղեցնում: Այդ թվում նաև Խորհրդային Հայաստանի գիտության մեջ: Մենք ունեցել ենք մթնոլորտի ֆիզիկայի, օդերևութաբանության բնագավառի շատ լուրջ և հայտնի գիտնականներ: Իսկ մաթեմատիկոս Արտավազդ Մխիթարյանը բավականին հայտնագործություններ արեց այդ բնագավառում: Ունենք նաև այլ ազգանուններ` Քրդյան, Պետրոսյան:
 
Դեռ այն ժամանակվա ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ եթե փոփոխվում է մթնոլորտում պարունակվող նյութերի քանակական և որակական կազմը, դա անխուսափելիորեն պետք է հանգեցնի ջերմաստիճանի շեղումների, որն էլ իր հերթին կբերի կլիմայական համակարգի շեղումների: Եվ այսպես բանաձևեց` գլոբալ տաքացումը բերում է կլիմայի փոփոխության:
 
Երբ արդեն պրակտիկ տվյալներ ստացվեցին, իսկ առաջին հերթին դրանք ստացվեցին, երբ լեռնային սառցադաշտերը կրճատվեցին, մարդկության մոտ ծնվեց լուրջ անհանգստություն: Խնդիրն արդեն բարձրացվեց միջկառավարական մակարդակի, տեղի ունեցան բանակցություններ: Իսկ 1992 թվականին ՄԱԿ–ի շրջանակներում ընդունվեց Կլիմայափոխության մասին կոնվենցիան:
 
Այդ ժամանակներից մինչ այսօր արդեն այնքան ակնհայտ է դարձել, որ մարդկային գործոնն էական ազդեցություն ունի այս հարցում, որ այլևս գիտնականները չեն վիճում: Ընդամենը խոսակցություններն ընթանում են այն հարցի շուրջ, թե ո՞ր տոկոսն է մարդածին. տվյալ փոփոխությունների մեջ որքան է կազմում մարդու բաժինը:
 
Երբ կոնվենցիան ընդունվեց, կային մարդիկ, որոնց մեկնաբանություններն ընդհանուր առմամբ մակերեսային էին և առավել կրում էին քաղաքական բնույթ: Նրանք կոչվեցին կլիմայական սկեպտիկներ: Վերջիններս կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը դիտում էին պայքար` ընդերքից նավթ, գազ և ածուխ արդյունահանողների դեմ: Քանզի այս նյութերի օգտագործումն է, որ փոխում է մթնոլորտի բաղադրությունը` մեծացնում նրանում ջերմոցային գազերի քանակությունը:
 
Հասկանալի է, թե հարցի նման դիտարկումը որքան կարող էր քաղաքականացվել, նաև` խնդիրներ առաջացնել միջպետական հարաբերություններում:
 
– Որքան էլ չցանկանանք քաղաքականացնել, բայց այնուամենայնիվ նավթ, գազ և ածուխ արտահանող երկրները պատասխանատվություն չե՞ն կրում այս հարցում:
 
– Բանն այն է, որ ոչ միայն պատասխանատվություն չեն կրում, այլ աշխատում են դեռ մի բան էլ ֆինանսապես շահել: Նույնիսկ կոնվենցիայում հոդված կա, բանակցություններում ևս կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ եթե նավթ արդյունահանող երկրները կրճատեն արդյունահանումը, ապա նրանց պետք է տրվի համապատասխան փոխհատուցում: Անշուշտ, չի նշանակում, որ եթե հարցը դրեցին, այն բավարարվեց: Բայց դա խոսում է խնդրի խիստ կոնֆլիկտային բնույթի մասին:
 
– Անդրադառնանք մեր երկրին. մենք կարողացա՞նք օգտվել Կիոտոյի արձանագրությունների ընձեռած հնարավորություններից:
 
– Այո, զարգացած երկրները վերցրեցին պարտավորություն 5%–ով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները: Իսկ դրա համար կարող էին համապատասխան ծրագրեր իրականացնել և սեփական երկրում, և միմյանց հետ համագործակցելով, և երրորդ երկրում, որը պատրավորություն չի կրում: Ինչպես ասենք` այս դեպքում Հայաստանում:
 
Այժմ ճապոնական կառավարությունը սեփական ֆինանսական միջոցներով Նուբարաշենի աղբավայրում իրականացնում է իր ծրագիրը` մեթան գազը հավաքում և այրում է: Եվ քանի որ այրման հետևանքով մեթանը վերածվում է CO2–ի, քսանմեկ անգամ կրճատվում է նրա արտանետումը: Լուսակերտում ևս գործում է թռչնաբուծական ֆաբրիկայի բազայի հիման վրա նորվեգացիների կողմից կառուցված կենսագազի արտադրության ձեռնարկությունը:
 
Մեր երկիրը հաստատել է շատ ծրագրեր, բայց իրականացվել են այս երկուսը: Իսկ այդ ծրագրերն առաջին հերթին կարևոր են այն առումով, որ երկիր են բերում նոր առաջադեմ տեխնոլոգիաներ: Պարտավորություն չկրող երկիրն առավելապես շահում է այս տեսակետից:

Գոհար Սարդարյան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственности