Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ալիևը դարձյալ հոխորտում է Ադրբեջանական Lider TV–ի լրագրող

МЕЖДУНАРОДНОЕ

 Անար Հասանովը հեռացվել է աշխատանքից՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին ԼՂ հակամարտության մասին սադրիչ հարց տալու պատճառաբանությամբ: Ընդ որում, ինչպես հաղորդում է Բաքվի մամուլը, այս որոշումն ընդունվել է ՌԴ–ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու պահանջով, որի կարծիքով, իբր, պատահածից հետո պաշտոնական Կրեմլի և Բաքվի հարաբերությունները կարող են վատթարանալ: (Հիշեցնենք, որ լրագրողը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին հարցրել էր, թե ինչպիսին կլինի Մոսկվայի դիրքորոշումը, եթե Բաքվում որոշեն ռազմական ճանապարհով վերադարձնել հայերի կողմից զբաղեցրած տարածքները, ինչին Լավրովը պատասխանել էր, թե «դա միայն Ադրբեջանի ներքին գործը չէ», ինչպես նաև հավելել, թե չի կարող խաղաղություն հաստատվել, կամ տարածքների վերադարձի հարց քննարկվել՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցման):

Հիմա չգիտենք՝ արդյոք, նույն հիմնավորմա՞մբ է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը չնախատեսված այցով Մոսկվա մեկնում, թե ոչ, բայց փաստ է, որ ադրբեջանական լրատվամիջոցները հենց այս կոնտեքստում են դիտում արտգործնախարարի այցը ու նաև սիրաշահում ռուսներին, իբր՝ նախ ՌԴ–ի նկատմամբ նախագահ Ալիևն է Դավոսում հաճոյախոսություններ շռայլել, ապա՝ հերթական բանակցություններ են վարվում ռուսական զենքի ձեռքբերման վերաբերյալ, բացի այդ՝ երեկ ԵԽԽՎ–ում ադրբեջանական պատվիրակությունն է պահանջել վերականգնել Ռուսաստանի ձայնի իրավունքն այդ կառույցում: Խորամանկ և շողոքորթ մեր հարևաններին, այսինքն, թվում է, թե ՌԴ–ին կամ որևէ այլ երկրի հնարավոր է իր շահը սովորեցնել, գավառական շողոմքորությամբ կարևոր խնդիրներ լուծել, առավել ևս՝ բանակցությունների պատրաստակամություն բեմադրել:

Այ՝ Ալիևը. թերևս, նա միակն է, որ երբեք ինքն իրեն չի կեղծում և առանձնապես ռացիոնալությամբ չի փայլում, երբ հարցը Ղարաբաղին է վերաբերում: Անցած օրն, օրինակ, Փիրեքեշգյուլ ավանում տեղակայված ՊՆ թիվ № զորամասի տարածքում կառուցված նոր զինվորական ավանի բացման ժամանակ, Բաքվի խանը «խիստ ռացիոնալ կերպով և փոխզիջումային տրամադրությամբ» հայտարարել է, թե «Չնայած երկար տարիներ Հայաստանը առասպելներ է ստեղծել իր մասին, իբր՝ անպարտելի բանակ ունի, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, թե իրականում ում բանակն է անպարտելի: Հայաստանը չի ցանկանում ընդունել սեփական ցավալի պարտությունը, բայց ստիպված է դա անել…Մենք կորուստներ ունեցանք, սակայն պաշտպանեցինք մեր հողերը, ազատագրեցինք օկուպացված տարածքների մի մասը: Ապրիլյան մարտերը պետք է ներառվեն ռազմական գրքերում, որովհետև ադրբեջանական բանակը դրսևորեց զինվորական պրոֆեսիոնալիզմ և հերոսություն»:

Բայց դա էլ դեռ ամբողջը չէ: Արտգործնախարարի՝ Մոսկվա այցի նախօրեին, ասես՝ չվստահելով նրան, Ալիևը սեփական ուղերձն է հղում Կրեմլին, այս դեպքում նաև՝ Հայաստանին՝ հետևյալ հայտարարությամբ. «ԼՂ հակամարտության կարգավորումը շատ պարզ է՝ նախ պետք է վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք երբեք թույլ չենք տա Ադրբեջանի տարածքում ստեղծել երկրորդ հայկական պետություն: Լեռնային Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա: Թող ոչ ոք իզուր չունենա դրա ակնկալիքը… ԼՂ կարգավիճակի խնդիրը միայն միասնական Ադրբեջանի շրջանակներում է հնարավոր որոշել»: Կգնահատի՞ Մոսկվան Ալիևի այսօրինակ անկեղծությունը՝ չգիտեմ, բայց որ ցանկացած ռացիոնալ մարդու մոտ գոնե այժմ միայն մի հարց կարող է առաջանալ, փաստ է: Եվ իսկապես. ինչի՞ շուրջ են վարվելու բանակցությունները, եթե արդեն իսկ խնդրի լուծման բանաձևը, «առանց հույսեր տածելու թողտվության», պատրաստ դրած է Բաքվի սեղանին:

Մի՞թե սա չի նշանակում, որ բանակցություններ ասելով՝ Բաքուն ոչ թե նույնիսկ փոխզիջում, այլ բացառապես զիջում է ակնկալում հայկական կողմից: Եվ, մի՞թե, սա էլ իր հերթին չի ապացուցում, որ Բաքվի այսօրինակ կարծրամտությունը միայն ավելի ու ավելի է հեռացնում ԼՂ հակամարտության լուծման հնարավորությունն իսկ:

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха