Հալեպում վերսկսվել Է Էլեկտրագնացքների երթեւեկությունը
ОБЩЕСТВОՍիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդը հայտարարել Է Հալեպում Էլեկտրագնացքների երթեւեկության վերսկսման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է SANA լրատվական գործակալությունը, նա մասնակցել Է Ջիբրին ծայրամասի, որտեղ գտնվում Է փախստականների տեղավորման ժամանակավոր կենտրոնը, եւ Բաղդադ կայարանի միջեւ երկաթուղային ճյուղի բացմանը: Դրա երկարությունը 18 կիլոմետր Է:
Մեգապոլիսի տրանսպորտային հանգույցի աշխատանքի կարգավորումը Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի փուլ առ փուլ վերականգնման պլանի հիմնական կետերից մեկն Է հրոսակային կազմավորումներից քաղաքի ազատագրումից հետո:
Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբը երկաթուղիների նորոգումը համարել Է «այն բանի վկայությունը, որ քաղաքի երակազարկն սկսում Է ավելի ուժգին բաբախել»: Հերթում, նրա խոսքով՝ մեգապոլիսից արեւելք Նեյրաբ միջազգային օդանավակայանի վերանորոգման-վերականգնման աշխատանքների ավարտն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



