ԱՄՆ-ը կկասեցնի սիրիացի փախստականների ընդունումը
ОБЩЕСТВОԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է դադարեցնել սիրիացի փախստականների ընդունումը, ինչպես նաեւ կասեցնել այցագրերի տրամադրումը մուսուլման բնակչությամբ յոթ երկրների քաղաքացիների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 26-ին հայտնել Է Associated Press-ը:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝, որը հղում Է անում Թրամփի կարգադրության նախագծին, առնավազն 30 օրով կկասեցվի այցագրերի տրամադրումը Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի եւ Եմենի քաղաքացիներին:
Սիրիայից փախստականների ընդունման արգելքից զատ, փաստաթղթի նախագծում ասված Է 120 օրով փախստականների ընդունման այլ ծրագրերի կասեցման մտադրության մասին:
Ինչպես սպասվում Է՝ Թրամփն այդ կարգադրությունը կստորագրի այս շաբաթ, սակայն դեռեւս պարզ չԷ, դրանում կկատարվի արդյոք որեւԷ փոփոխություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream



