Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ամուսնություն. սիրո՞վ, թե՞ հաշվարկով

ЛАЙФ

Style.news.am-ը գրում է.

Ինձ շատ է ուրախացնում այն փաստը, որ այսօր երիտասարդության մեծ մասը գիտակցում է, որ ընտանիքի հիմքը միայն սերը չէ։ Ընտանիքի կազմությունը խաղ ու պար չէ, և այդ դժվարին աշխատանքն ուսերին վերցնելիս պետք է հասկանալ, որ չի կարելի կանգ առնել՝ մի փոքր ընդմիջում վերցնելու կամ հետաձգելու։

Սիրով հիմնված եւ հաշվարկով կազմած միությունները երկու տարբեր, սակայն տարօրինակորեն նման հասկացություններ են։ Տարբերությունը միայն այն է, թե ով ինչ է ծրագրում։ Ոմանք հաշվարկում են անհոգ կյանքը կամ կարիերայի առաջընթացը, կամ ուղղակի տարիքն իրենն է ասում եւ անհրածեշտ է երեխա ունենալ, իսկ ոմանք հույս են դնում սիրո վրա։ Բայց չէ, որ սերն էլ է հաշվարկ և սիրով ընտանիք կազմելիս մենք հաշվարկում ենք հենց սերը։ Սակայն 10-15 տարվա համատեղ կյանքից հետո սիրո վառ զգացմունքը հանգչում է և այդ ժամանակ ոչ մեկը չի կարող տարբերել սիրով ստեղծված զույգը հաշվարկով ամուսնացած զույգից։ Այստեղ սիրող զույգին կարելի է արդարացնել նրանց սիրային հիշողություններով, որոնք կջերմացնեն մինչեւ խոր ծերություն․ ռոմանտիկ զբոսանք, երկարատեւ քաղցր զրույցներ հեռախոսով․․․Սակայն հաշվենկատ զույգն էլ կորուստներ չի կրում․յուրաքանչյուրը ստացավ այն, ինչի համար եկել էր ՔԿԱԳ՝ ոչ մի ռոմանտիկա թոշակի անցնելիս, փոխարենը՝ ապահով ծերություն։ Այնպես որ, ընտրեք ինքներդ։

Բայց, ցավոք, ոչ բոլորն են մտածում աննշան, սակայն չափազանց կարևոր մի նրբության մասին․ արդյո՞ք միասին կապրեն մինչ խոր ծերություն։ Սիրով, թե ֆինանսով՝ արդեն էական չէ՝ դա յուրաքանչյուրի ընտրությունն է․ արդյո՞ք այս միությունը մինչև կյանքի վերջ կլինի։

Հաճախ է պատահում, որ մարդիկ ամուսնանում են հենց այնպես․․․ուղղակի․․․որովհետև նրանց միևնույնն է կամ պետք է։ Սովորաբար այդպիսի ընտանիքները կազմվում են երեխա ունենալու, ծնողների համառության, մենակ մնալու վախի պատճառով, խղճահարությունից ելնելով կամ սիրային հիասթափությունից դրդված, որից հետո ընտրություն կատարելու ցանկություն էլ չկա․․․

Ընտանեկան հարաբերությունները պահանջում են որոշակի զիջումներ, այդ թվում նաև հանուն սիրելիի սեփական «ես»-ից ինչ-որ չափով հրաժարվել։ Սա որոշակի առումով զոհաբերություն է և սիրող մարդկանց, և հաշվարկով ամուսնացած զույգի համար։ Չէ որ համատեղ կյանքը միայն վաղ առավոտյան ռոմանտիկ նախաճաշերը, երեկոյան զբոսանքը, ընկերների հետ ուրախ ժամանցը չէ․ դա նաև կենցաղն է, ազգականները և ընկերները։ Ընտանիքում պատահում են վեճեր, երբեմն տիրում է լարվածություն։ «Հավերժ սեր» լինում է միայն այն դեպքում, երբ ոչ մի խնդիր չկա, բայց այդպես չի լինում։ Ոչ մեկը չէր էլ ասում, որ հեշտ է լինելու։ Սակայն նույնիսկ եթե հանգիստ ապրելու համար արվում է ամեն հնարավոր բան, բայց ոչինչ չի ստացվում, չպետք է չուզենալով ապրել կամ ատել միմյանց․․․ Ընտանեկան կյանքը չպետք է դժոխային լինի։

Իհարկե, հաշվարկով ընտանիք ստեղծած ամուսիններին բաժանությունը հեշտությամբ է տրվում, իսկ սիրո ներքո միություն կազմած զույգերը նույնիսկ հասկանալով, որ ամեն բան վաղուց ավարտված է, կարծես, հետաձգում են ամուսնալուծությունը։ Նրանք ուզում են հավատալ և հուսալ, որ ամեն ինչ դեռ կփոխվի, չէ՞ որ սերն է նրանց միավորել։ Բայց ոչ միշտ է այդպես։ Երբեմնի իրար սիրահարված ամուսինները շատ հաճախ չեն բարձրաձայնում իրենց խնդիրների մասին՝ զգուշանալով, որ կհիասթափեցնեն, կվիրավորեն միմյանց։ Սակայն այդ տհաճ վայրկյանները անընդհատ հետաձգելով՝ նրանք միայն վնասում են իրենց եւ այս դեպքում արդեն ինչ-որ բան պահպանելն անիմաստ է։ Էլ չեմ խոսում երեխաների ապրումների մասին։ Սա շատ նուրբ, սակայն այս իրավիճակի ամենակարևոր մասն է, որն առանձին քննարկում է պահանջում։

Իհարկե, սերը երջանկություն է, սիրահարված և սիրող մարդը՝ երջանիկ, բայց երջանկությունը հարաբերական հասկացություն է․ ոմանց համար դա սիրելիի ներկայությունն է, մյուսներին էլ լիովին երջանիկ լինելու համար Մալդիվներում դղյակն է պակասում։

Ցավոք, շատ հազվադեպ է հանդիպում մի զույգ, որն իր կյանքի ամբողջ ընթացքում կարողանում է գտնել սիրո, ներդաշնակության, բնավորությունների և մարմնի համատեղությունը։ Սակայն կան այդպիսի զույգեր, և հենց նրանք են մեզ համար վառ օրինակ, չ՞է որ նրանք արդեն միասին անցել են կյանքի բոլոր դժվարությունները։

Ամեն մեկն իր պատկերացումն ունի ընտանեկան կյանքի մասին և յուրովի է ապրում իր կյանքը։ Դատելու իրավունքը մեզ չէ տրված, քանի որ ամեն մեկն ինքն է ընտրում՝ սիրել և սիրվել, թե շահավետ պայմանագիր կնքել։ Մեկն ամբողջ կյանքում փնտրում է և չի գտնում, մյուսի բախտն էլ մեկընդմիշտ ժպտում է։ Մեկը հստակ գիտակցում է, թե ինչ է ուզում և խելամիտ կերպով հաշվարկում է իր քայլերը, իսկ մյուսին կյանքը շախ եւ մատ է անում։ Սակայն պատկերացումները, երազանքները և հաշվարկները մի կողմ դնելով՝ պետք է հիշել, որ ամեն դեպքում անհրաժեշտ է զիջել, հարմարվել և նույնիսկ զոհաբերել։

Փաստորեն, ամեն դեպքում ընտանեկան կյանքը ջանքեր է պահանջում, և կարևոր չէ, թե ինչ պայմաններից և համգամանքներից է այն սկիզբ առել։ Կարևորն այն է, որ մեր կողքին լինի այն մարդը, ով այդ ջանքերին իսկապես արժանի է։

 

 

Եվա Նավասարդյան

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира