Ավելի քան 2,6 հազար ապստամբներ են զենքը վայր դրել Դամասկոսի նահանգի Վադի Բարադա շրջանում
ОБЩЕСТВОԴամասկոսի նահանգը ջրով ապահովող Վադի Բարադա գետի հովտի բնակիչները վերադառնում են խաղաղ կյանքի: Այնտեղ գործող արդեն ավելի քան 2,6 հազար ապստամբներ վայր են դրել զենքը: Նրանց, ովքեր հրաժարվել են վերադառնալ խաղաղ կյանքի, իշխանությունները ընտանիքների հետ միասին տարհանում են Իդլիբի նահանգ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ գնդապետ Ալեքսանդր Բլինկովը:
«Վադի Բարադա գետահովտի բնակչությունը վերադառնում Է խաղաղ կյանքի: Այսօրվա դրությամբ ավելի քան 2,6 հազար մարդ արդեն կարգավորել Է իր կարգավիճակը»,- պատմել Է նա, հավելելով, որ այն զինյալները, որոնք պատրաստ են կարգավորել իրենց իրավական կարգավիճակը, համալրում են ինքնապաշտպանության ուժերի ջոկատները:
«Բնակչությունը շարունակում Է ստանալ մարդասիրական օգնություն եւ առաջին անհրաժեշտության իրեր, մասնավորապես, պարենամթերք եւ բժշկական միջոցներ»,- հայտնել Է Բլինկովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



