Հիլարի Քլինթոնը ցանկանում Է վարել իր հեռուստատեսային շոուն. Townhall
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկում Է հեռուստատեսային հաղորդման վարող դառնալու գաղափարը, հաղորդում, որը նվիրված կլինի արդիականության հրատապ խնդիրներին, եւ, որպես վարող, պլանավորում Է իր մոտ ստուդիա հրավիրել աշխարհի ղեկավարների եւ առաջադեմ մտածողների: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Townhall հանդեսի սյունակ վարող Էդ Քլեյնը:
Նա վկայակոչում Է գաղտնի տեղեկատվություն, որն ստացել Է նախկին առաջին տիկնոջ շրջապատի մի աղբյուրից: «Նա շատ լուրջ Է խոսում սեփական հեռուստատեսային շոուի գաղափարի մասին: Որպես հաղորդավար նա կքննարկի հանապազօրյա թեմաներ առաջադիմական տեսակետից, կհրավիրի շատ հետաքրքիր հյուրերի, հարցազրույցներ կվերցնի աշխարհի ղեկավարներից եւ առաջադիմական հայացքների տեր մարդկանցից»,- մեջբերում Է Քլեյնն իր զրուցակցի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



