Ֆրանսիայում Ամոնը վերստին Վալսի նկատմամբ հաղթանակ Է տարել սոցիալիստների փրայմերիզներից առաջ
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի կրթության նախկին նախարար Բենուա Ամոնը վերստին բանավեճերի առավել համոզիչ մասնակիցն Է ճանաչվել Է երկրում կառավարող Սոցիալիստական կուսակցության նախնական ընտրությունների (փրայմերիզների) երկրորդ փուլի նախաշեմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Անցկացված հարցման համաձայն, հեռուստադիտողների ավելի քան 60 տոկոսը նրան նախընտրել Է իր մրցակցից՝ նախկին վարչապետ Մանուել Վալսից:
Ամոնը դարձյալ հանդես Է եկել աշխատանքային շաբաթը մինչեւ 32 ժամ կրճատելու գաղափարով, ինչպես նաեւ հավաստել Է երկրում այսպես կոչված ընդհանրական եկամտի՝ չափահաս բոլոր ֆրանսիացիների համար 750 եվրոյի չափով սոցիալական նպաստի սահմանման իր դիրքորոշումը:
Վալսն իր հերթին հանդես Է եկել նման մոտեցման քննադատությամբ՝ այն համարելով անիրատեսական: «Այդօրինակ բարեփոխումները պարզապես չեն կարող ֆինանսավորվել, դա պետբյուջեի վիթխարի դեֆիցիկ կստեղծի»,-համոզված Է նա:
Ամոնը սենսացիա առաջացրեց փրայմերիզների առաջին փուլում՝ նկատելիորեն առաջ անցնելով Վալսից, որը նախընտրական մարաթոնի ֆավորիտն Է համարվում: Կրթության նախկին նախարարը կարողացավ հավաքել ձայների 36 տոկոսը այն դեպքում, երբ նրա մրցակիցը՝ միայն 31 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



