Թրամփը չի բացառել, որ իր դուստր Իվանկան աշխատանքի կանցնի Սպիտակ տանը
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ապագայում իր դուստր Իվանկան աշխատանքի կանցնի Սպիտակ տանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այժմ նա տեղավորվում Է Վաշինգտոն փոխադրվելուց հետո: Նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, շատ խելացի ու լավ տղա Է եւ աշխատում Է Սպիտակ տանը: Հարկ Է սպասել եւ տեսնել՝ ինչ կլինի հետո: Իվանկան շատ ընդունակ Է, նա այնպիսի որակավորում ունի, որը հնարավոր Է միայն ունենալ: Ես այժմ ոչինչ չեմ բացառում, ոչ մի հնարավորություն»,-ասել Է Թրամփը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ավելի վաղ Թրամփը Քուշներին նշանակել Է իր ավագ խորհրդական: Նա զբաղվելու Է առեւտրական պայմանագրերով եւ Մերձավոր Արեւելքի խնդիրներով:
Ավելի վաղ նշվել Է, որ Իվանկա Թրամփը Սպիտակ տանը չի աշխատելու:
Առաջին ամուսնությունից Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, 35 տարեկան Է: Նա երկար ժամանակ աշխատել Է իր հոր Trump Organization ընկերության ղեկավարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
5
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»



