Ուր է կորել և ինչ բիզնեսներ է հիմնել ՀՏ Հայկոն
ФОТОTert.am Life-ը գրում է
Մի քանի տարի է, ինչ ՀՏ Հայկոն դադարեցրել է գործունեությունը՝ որպես ռեփեր ու նորություններ չի ներկայացնում իր լսարանին: 2012 թվականին «Անտիսիստեմը» դարձավ նրա վերջին հիթը:
Հայկոն կտրուկ որոշում կայացրեց այլևս չզբաղվել ռեփով, սակայն այդպես էլ չմեկնաբանեց, թե ինչու:
Տևական դադարից հետո նա նկարահանվեց «Հյուսիս-հարավ» ֆիլմում, որտեղ ներկայացավ նախկին գործընկերոջ՝ Միշոյի հետ: 2016-ին Հայկոյի մասնակցությամբ ևս մեկ ֆիլմ էկրան բարձարացավ՝ «Կյանք ու կռիվը»: Այս ֆիլմերի մասին ևս Հայկոն որևէ հարցազրույց չտվեց:
Ռեփերը նախապես պայմանավորվում է ֆիլմերի պրոդյուսերների հետ, որ որևէ հարցազրույցի չի մասնակցելու նույնիսկ ֆիլմերի շրջանակներում: Լրագրողներից խուսափելու համար Հայկոն ներկա չի եղել նաև ֆիլմերի փակ պրեմիերաներին:
Իսկ ինչո՞վ է զբաղվում ՀՏ Հայկոն հիմա. Tert.am Life-ին հայտնի է, որ նա այժմ ունի սեփական բիզնեսը: 2013 թվականին ռեփերը բացեց իր փաբը: Նախորդ տարի Հայկոն նաև ռեստորան է բացել: Այժմ նա զբաղվում է այս բիզնեսների կառավարմամբ, ժամանակ առ ժամանակ նկարահանվում է ֆիլմերում:
Երկար ժամանակ Հայկոն սոցցանցային էջերում էլ լուսանկարներ չէր հրապարակում: Միայն վերջին շրջանում է ակտիվացել: Ռեփերի նոր լուսանկարները Պորտուգալիայից են, որտեղ անցկացրել է Նոր տարին: