Կայացավ Եվրոպայի Մ-21 2019 թ. ընտրական փուլի վիճակահանությունը
СПОРТՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընդգրկվեց 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Սերբիայի, Ավստրիայի, Ռուսաստանի, ՆՀՀ Մակեդոնիայի և Ջիբրալթարի հավաքականները:
Ընդհանուր առմամբ, 54 երկրների հավաքականները բաժանվեցին 9 խմբերի, որոնցում հաղթողները միանգամից կնվաճեն եզրափակիչ փուլի ուղեգրեր: Խմբերում 2-րդ տեղ գրաված թիմերից լավագույն ցուցանիշներ ունեցող 4 թիմեր կնվաճեն փլեյ-օֆ փուլի ուղեգրեր, որի 2 հաղթողները նույնպես կմասնակցեն Իտալիայում և Սան Մարինոյում կայանալիք եզրափակիչ փուլին: Ընդ որում, եթե Իտալիան ազատված է ընտրական փուլին մասնակցելուց, ապա Սան Մարինոն դեռ պետք է կարողանա հաղթահարել ընտրական փուլը՝ եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ստանալու համար:
Մրցաշարի խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ: