Կրեմլը հորդորել Է ԱՄՆ-ին՝ հաշվի առնել Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման հետեւանքները
МЕЖДУНАРОДНОЕ Կրեմլը հորդորում Է ԱՄՆ-ին՝ հաշվի առնել Սիրիայում փախստականների անվտանգության գոտիների կազմակերպման հնարավոր հետեւանքները, որպեսզի իրադրությունը չվատանա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կարեւոր Է, որ դա Էլ ավելի չբարդացնի փախստականների հետ կապված իրադրությունը»,-ասել Է նա: «Լավ կլիներ հաշվի առնել բոլոր հնարավոր հետեւանքները»,-ընդգծել Է մամուլի քարտուղարը:
Հարցին՝ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ խորհրդակցել Է արդյոք նման որոշման մասին հայտարարելուց առաջ, Պեսկովը բացասական պատասխան Է տվել: «Ռուսական կողմի հետ ամերիկացի գործընկերները չեն խորհրդակցել»,-նշել Է նա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 25-ին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ մտադիր Է անվտանգության գոտիներ ստեղծել Սիրիայում: «Ես միանգամայն ստույգ անվտանգության գոտիներ կստեղծեմ Սիրիայում»,- ասել Է նա:
Թրամփը նաեւ հայտարարել Է, որ, իր կարծիքով, «Եվրոպան վիթխարի սխալ գործեց՝ թույլ տալով միլիոնավոր փախստականների» հայտնվել Գերմանիայում եւ եվրոպական այլ երկրներում: «Այն, ինչ տեղի Է ունենում այնտեղ, աղետ Է, եւ ես չեմ ցանականում, որ դա տեղի ունենա նաեւ ԱՄՆ-ում»,- ասել Է նախագահը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հայտնել Է, որ Թրամփը մոտ ժամանակներս կարող Է հրամանագիր ստորագրել Սիրիայում քաղաքացիական բնակչության համար այսպես կոչված հումանիտար գոտիների ստեղծումն սկսելու մասին:
«Պետքարտուղարը պաշտպանության նախարարի հետ վոխգործակցությամբ սույն հրամանագրի ստորագրման պահից 90 օրվա ընթացքում պետք Է ներկայացնի Սիրիայում եւ նրան հարող շրջաններում անվտանգության գոտիների ստեղծման պլան, որտեղ Սիրիայի այն բնակիչները, որոնք հեռացել են իրենց հայրենիքից, կկարողանան սպասել հայրենադարձմանը կամ երրորդ երկրներ հնարավոր վերաբնակվելուն»,- ասված Է փաստաթղթի տեքստում, որը հայտնվել Է գործակալության տրամադրության տակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Цена серебра обновила рекорд - $57,86 за унцию



