Զբոսաշրջիկներն ընտրել են աշխարհի լավագույն հյուրանոցը
ОБЩЕСТВОԲուդապեշտի (Հունգարիա) Aria Hotel Budapest հյուրանոցը ճանաչվել Է աշխարհում լավագույնը TripAdvisor տուրիստական ծառայության վարկածով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է TripAdvisor-ի կայքում:
Սույն օբյեկտին շնորհվել Է Travelers՚ Choice 2017 մրցանակը: 25 հորիզոնականներից բաղկացած վարկանիշի երկրորդ տեղում Է Mandapa հյուրանոցը, որը մտնում Է Ritz-Carlton միջազգային ցանցի մեջ: Հաստատությունը գտնվում Է Ինդոնեզիայի Բալի կղզու Ուբուդ քաղաքում:
Եռյակը եզրափակում Է Turin Palace Hotel-ն Իտալիայի Թուրին քաղաքում: Չորրորդ հորիզոնականն զբաղեցրել Է The Serras Hotel-ը Բարսելոնում: Հինգերորդը՝ Պրահայի BoHo Hotel Prague հյուրանոցն Է:
Ցանկի Թոփ-10-ում նվազման կարգով նաեւ տեղ են գտել Իտալիայի Portrait Firenze-ն, Shinta Mani Resort-ը Կամբոջայում, Hanoi La Siesta Hotel & Spa-ն Վիետնամում, Tulemar Bungalows & Villas-ը (Կոստա Ռիկա) եւ JA Manafaru-ն Մալդիվներում: Վարկանիշի վերջին՝ 25-րդ տեղում հայտնվել Է Herods Vitalis Spa Hotel Eilat -ն Իսրայելի Էյլաթ առողջարանում:
Travelers՚ Choice մրցանակը շնորհվում Է TripAdvisor-ում զբոսաշրջիկների կարծիքների հիման վրա:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



