Ոչինչ չենք պատրաստվում անել. Գաբին՝ «Սարի աղջիկ» երգի վերաբերյալ ադրբեջանցիների մեկնաբանությունների մասին
ФОТОՎաղուց արդեն ոչ մեկի համար նորություն չէ, որ թուրքերն ու ադրբեջանցիները հայկական մշակույթի շատ տարրեր եւ հատկապես հայկական էթնիկ երգերը վերագրում են իրենց ու պարբերաբար հանդես են գալիս ճղճիմ մեկնաբանություններով: Այս անգամ թիրախը երգչուհի Գաբի Գալոյանի մեկնաբանմամբ «Սարի աղջիկ» երգն է դարձել: Երգչուհու յութուբյան պաշտոնական ալիքում ադրբեջանցիները «հարձակում» են գործել՝ հանդես գալով հայտարարություններով, թե այս երգը պատկանում է իրենց ազգային երգադարանին:
Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցել է Գաբիի հետ: Մեզ հետ զրույցում երգչուհին նշեց, որ որեւէ կերպ չի անդրադառնում ադրբեջանցիների մեկնաբանություններին, բայց նաեւ հայտնեց՝ զարմացած է.
«Թեեւ իմ կատարմամբ «Սարի աղջիկ» երգի տեսահոլովակը միայն անցյալ տարի ներկայացրեցի, սակայն իմ կատարմամբ այդ երգը համացանցում էր դեռեւս 2013-ից, ու ինձ համար մի փոքր տարօրինակ է, որ տեսահոլովակից հետո նոր սկսվեց քննարկումների այդ հիստերիան: Ինչեւէ, պետք է ասեմ, որ ես ու իմ պրոդյուսերությամբ զբաղվող ընկերությունը` «Գլոբալ արտ»-ը, ոչինչ չենք պատրաստվում անել, նորմալ ենք համարում, սա նրանց ձեռագիրն է, մենք չենք հավասարվի նրանց՝ մնալով մեր բարձրունքին: Թող անընդհատ իրենք իրենց համար գոչեն ու մեր մշակույթի տարբեր տարրեր իրենցը համարեն, միեւնույն է, մենք հո գիտենք, թե ինչն է մեզ պատկանում, մենք ոչ մեկին ոչինչ չունենք ապացուցելու, անգամ իրենց մեկնաբանությունները չենք ջնջել իմ էջից: Այն, որ միայն հիմա ադրբեջանցիները որոշեցին այս երգի վերաբերյալ խոսել, կարծում եմ պատճառն է այն բանի, որ 2016-ի ապրիլին մենք ունեցանք ցավոտ օրեր, խոսքը՝ ապրիլյան պատերազմի մասին է»,- նշեց երգչուհին:
Գաբին հայտնեց, որ առջեւում պատրաստվում է շարունակել հայկական էթնիկ երգեր ներկայացնել.
«Այս պահին երկու երգերի վրա եմ աշխատում, որոնցից մեկը գրված է հատուկ ինձ համար, իսկ մյուսը կրկին հայտնի հայկական երգ է, որը իմ մեկնաբանմամբ կներկայացնեմ հանդիսատեսին: Այս պահին զբաղված եմ նաեւ համերգային ծրագրով, փորձում ենք երգացանկը շատացնել, որոնք հիմնականում ժողովրդական էթնո փոփ ոճում են լինելու»,- հավելեց երգչուհին:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



