Երկարակեցության «նոր» գաղտնիքը
ФОТОԳիտնականները նոր սենսացիոն բացահայտում են արել, որ օրական մի քանի բաժակ սուրճ օգտագործող մարդիկ կարող են ավելի երկար ապրել։
Գիտնականների անցկացրած հետազոտությունը տևել է 12 տարի։ Այդ ընթացքում գիտնականները եզրակացրել են, որ ամեն օր խմած սուրճի յուրաքանչյուր բաժակի հետ մահվան վտանգը համեմատած նվազում է։ Եթե չափաբաժնի քանակն անցնում է երեք բաժակից, ապա մահվան վտանգը սկսում է նվազել 10-15%-ով:
Գիտնականներին հաջողվել է պարզել, թե որքան դրական է ազդում օրական չափն ավելացնելը։ Սուրճի սիրահարների մեջ հնարավոր չի եղել գտնել մի մարդու, որը ծխող չլինի, իսկ նիկոտինի պարունակությունն արյան մեջ թույլ չի տվել հետազոտությունն անցկացնել ու հասցնել իսկական արդյունքի, որովհետև նիկոտինը ինքնին մահացու գործոններից մեկն է:
Սուրճի սիրահարների կյանքի տեւողությունը սերտորեն կապված է ոչ միայն նիկոտինի, այլեւ նստակյաց կյանքի հետ, ինչպես նաեւ ալկոհոլի չափազանց շատ օգտագործման հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: