Ոչինչ չենք պատրաստվում անել. Գաբին՝ «Սարի աղջիկ» երգի վերաբերյալ ադրբեջանցիների մեկնաբանությունների մասին
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Վաղուց արդեն ոչ մեկի համար նորություն չէ, որ թուրքերն ու ադրբեջանցիները հայկական մշակույթի շատ տարրեր եւ հատկապես հայկական էթնիկ երգերը վերագրում են իրենց ու պարբերաբար հանդես են գալիս ճղճիմ մեկնաբանություններով: Այս անգամ թիրախը երգչուհի Գաբի Գալոյանի մեկնաբանմամբ «Սարի աղջիկ» երգն է դարձել: Երգչուհու յութուբյան պաշտոնական ալիքում ադրբեջանցիները «հարձակում» են գործել՝ հանդես գալով հայտարարություններով, թե այս երգը պատկանում է իրենց ազգային երգադարանին:
Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցել է Գաբիի հետ: Մեզ հետ զրույցում երգչուհին նշեց, որ որեւէ կերպ չի անդրադառնում ադրբեջանցիների մեկնաբանություններին, բայց նաեւ հայտնեց՝ զարմացած է.
«Թեեւ իմ կատարմամբ «Սարի աղջիկ» երգի տեսահոլովակը միայն անցյալ տարի ներկայացրեցի, սակայն իմ կատարմամբ այդ երգը համացանցում էր դեռեւս 2013-ից, ու ինձ համար մի փոքր տարօրինակ է, որ տեսահոլովակից հետո նոր սկսվեց քննարկումների այդ հիստերիան: Ինչեւէ, պետք է ասեմ, որ ես ու իմ պրոդյուսերությամբ զբաղվող ընկերությունը` «Գլոբալ արտ»-ը, ոչինչ չենք պատրաստվում անել, նորմալ ենք համարում, սա նրանց ձեռագիրն է, մենք չենք հավասարվի նրանց՝ մնալով մեր բարձրունքին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



