Ереван, 03.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


ՀՀԿ-ն քաղաքական դաշտի օրակարգ ձևավորողն է. Սերժ Սարգսյանի ելույթն ամբողջությամբ

ОБЩЕСТВО

 Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն հունվարի 26-ին վարել է ՀՀԿ խորհրդի նիստը: Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ գրասենյակից, նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ հաստատվելու կապակցությամբ. ոմանց դեպքում վերընտրվելու, մյուսների պարագայում՝ առաջին անգամ խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ: Հատկապես ուզում եմ շնորհավորել մեր երիտասարդներին՝ մեր երիտասարդական կառույցի անդամներին և վստահ եմ, որ նրանք եկել են մեր խորհուրդ՝ բերելով նոր եռանդ, նոր ոգևորություն, նոր ավյուն, նոր էներգիա:

Շաբաթ օրը ես շատ լավ հանդիպում եմ ունեցել մեր երիտասարդական կառույցի հետ: Առանց չափազանցնելու ասեմ, որ  ունենք լուսավոր երիտասարդներ և ինչպես այնտեղ եմ ասել՝ մենք շատ հանգիստ կարող ենք նրանց վստահել մեր երկրի ապագան: Վստահ եմ, որ խորհրդի երիտասարդ անդամները շատ ջանասեր են լինելու և եկել են այստեղ, որպեսզի մասնակցեն մեր բարեփոխումներին նոր եռանդով:

Երկրի առաջատար քաղաքական ուժի ներկայացուցչական մարմնի անդամ լինելը, իմ պատկերացմամբ, ոչ թե ինչ-որ արտոնություն է, այլ ակնկալիքով հանդես գալ է, այլ լրացուցիչ ծանրակշիռ պարտականություն է: Նոր Սահմանադրության պայմաններում մեր երկրում փոխվելու է քաղաքական կուսակցությունների դերակատարության աստիճանը, փոխվելու են կուսակցական աշխատանքի ծավալներն ու հարթությունները: Այստեղ որևէ կասկած ես չունեմ: Այս խորհուրդը շատ ավելի ակտիվ դերակատարություն է ունենալու ամենատարբեր թեմաների քննարկման և, իհարկե, որոշումների կայացման մեջ՝ ավելի ակտիվ, քան եղել է մինչ այսօր: Սա ոչ միայն մեր կուսակցությանն է վերաբերում, այլ վերաբերում է բոլոր կուսակցություններին: Կարծում եմ՝ բոլոր այն կուսակցությունները, որոնք ապագայում կշարունակեն իրենց գործունեությունը, պետք է աշխատեն այս ոճով:

Բոլորիդ հաջողություն եմ մաղթում թե՛ կուսակցական աշխատանքում, թե՛ պետական աշխատանքում և թե՛ անձնական կյանքում:

Այսօրվա մեր հիմնական խնդիրն, անշուշտ, գալիք խորհրդարանական ընտրություններին բարձր մակարդակով նախապատրաստվելն ու ներկայանալն է: Մենք շատ լավ դիրքերից ենք սկսում, պատրաստ ենք մեր հանրությանը ներկայացնել, թե մեր առջև կանգնած իրական խնդիրները որքան լավ ենք պատկերացնում, ունենք ամենաիրատեսական և իրական առաջընթաց ապահովող ծրագրերն ու որն ամենից կարևորն է՝ ամենակենսունակ թիմը:

Մեր կուսակցությունը քաղաքական դաշտի օրակարգ ձևավորողն ու նշաձող սահմանողն է, և սա վաղուց է՝ գոնե առնվազն 10-12 տարի է, որ մեր կուսակցությունն այդպիսին է: Կարող է սա ոմանց դուր գալ, կարող է դուր չգալ, բայց սա իրականությունն է: Հետևաբար, մեր ծրագրերով հանդես գալուց բացի, առաջին հերթին հենց մեր պարտականությունն է նոր սահմանադրական կարգավորումների շրջանակում նոր Ընտրական օրենսգրքին համապատասխան լավ ընտրությունների անցկացումը: Մենք ամեն ինչ արել ենք մինչ այս պահն այդպիսի ընտրություններ կազմակերպելու համար և այսուհետ ևս պետք է շարունակենք նույն ոգով:

Երբ ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ընթանում էին բանակցություններ Ընտրական օրենսգրքի շուրջ, ապա չի եղել գրեթե մի կետ, որի շուրջ մենք չլինեինք կառուցողական, որտեղ մենք ողջամիտ զիջումների չգնայինք, որպեսզի ունենայինք քաղաքական համաձայնությամբ ընդունված Ընտրական օրենսգիրք: Սա աննախադեպ է ոչ միայն մեր երկրի համար, այլ նաև ընդհանրապես պրակտիկայում: Ուստի, մենք պետք է շատ խնամքով վերաբերվենք մեր ներդրմանն այս գործում:

Գիտեք, որ այս օրերին քաղաքական դաշտում կա որոշակի տարակարծություն ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու կապակցությամբ: Մեր իրավաբաններն ունեն համոզիչ փաստարկներ, որ դա իրավաբանորեն ամենաարդյունավետ լուծումն է, և դրա մասին դեռ կհրապարակեն փորձագիտական դիրքորոշումներ: Կարծում եմ՝ պարոն Դավիթ Հարությունյանը վաղը կպատասխանի բոլոր այն գրավոր հարցումներին, որ մենք ստացել ենք:

Անկեղծ ասեմ՝ իրավաբանական ձևակերպումներից անդին ես ինքս էլ մտահոգություն ունեմ: Ես ցանկանում էի ապրիլի 2-ը և հաջորդող մի քանի օրերը նվիրել մեր հերոս տղաներին, նրանց հիշատակին, նրանց մեծարմանը: Ցանկանում էի, որպեսզի այդ օրերը դառնան ապրիլյան պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում բանակաշինության  ասպարեզում կատարված հսկայական աշխատանքի, նոր լուծումների, նոր ձեռքբերումների ներկայացում մեր հանրությանը: Ցանկանում էի, որպեսզի բոլորս միասին հավաստիացնենք մեր ժողովրդին,  հավաստիացնենք աշխարհին, որ մենք նույն կերպ ենք վարվելու նաև բոլոր այդպիսի դեպքերում: Իհարկե, անկախ ընտրություններից, դա հիմա էլ ենք անում: Անձամբ ես դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին և հիմա էլ դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը: Բայց մի փոքր էլ սպասենք, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, և մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները: Եվ եթե գանք քաղաքական համաձայնության, ապա, վստահ եմ՝ մեր իրավաբանները դրա հիմնավորումները շատ հանգիստ կարող են տալ, և ընտրական պրոցեսը ոչնչով չի խաթարվի: Բայց համբերենք, սպասենք, տեսնենք՝ ի՞նչ է լինելու:

Ինչ վերաբերում է այս օրերին տեղի ունեցող դաշինքների կազմավորման գործընթացին, ապա շատ առողջ և ողջունելի գործընթաց է: Հիշում եք, սահմանադրական փոփոխությունների քննարկումների ընթացքում մենք պնդում էինք, որ տեղի կունենա քաղաքական հաստատությունների, քաղաքական ինստիտուտների խոշորացում, կձևավորվեն դաշինքներ, և կունենանք շատ ավելի կայուն և արդյունավետ քաղաքական դաշտ: Անցել է ընդամենը մեկ տարուց մի քիչ ավելի, և ահա, խնդրեմ, տեսեք, որ մենք ճիշտ էինք պատկերացնում գործընթացը: Մենք առնվազն մի տասնհինգ տարի լսում էինք, որ մեր երկրում քաղաքական դաշտը կայացած չէ, որ մեր երկրում կուսակցությունները չեն խոշորանում: Խոսում էինք, յուրաքանչյուրը տարբեր դեղատոմսեր էր առաջարկում, բայց գործընթաց չէր ընթանում: Ես վստահ եմ, որ ընտրություններից հետո այդ դաշինքները կդառնան կուսակցություններ: Մնացած փոքր կուսակցությունները, անշուշտ, կմնան, բայց նրանք այլևս որևէ դերակատարում չեն ունենա, կուսակցությունները կխոշորանան: Դա մեր երկրին անհրաժեշտ է, և ուզում եմ, որ առաջին հերթին դուք, այնուհետև նաև մեր ժողովուրդը վստահ լինեն, որ այն գաղափարները, որոնք դարձել են Սահմանադրություն, այսպես են լինելու: Կարող են լինել որոշակի անհարթություններ, որոշակի թեթև խնդիրներ առաջանալ, բայց մենք համակարգ ենք փոխում, նոր համակարգ ենք ստեղծում, և այդ պարագայում անհարթությունները, այդ եղած փոքր խնդիրները, կարծում եմ, որևէ խոչընդոտ չեն և չեն կարող դառնալ խնդիրներ: Մարդ մի տուն է կառուցում, հարյուրավոր խնդիրներ են առաջանում, հետո մտքին դնում է երկրորդը կառուցել իր սխալների, իրեն դուր չեկածի վրա, իսկ մենք պետության կառավարման համակարգ ենք փոխում, և բոլորս այստեղ պետք է շատ համոզված լինենք:

Մի քանի խոսք, ընդամենը երկու բառ այս օրերին հետաքրքրություն ներկայացնող մյուս հարցերի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու և դաշինքներ ձևավորվելու մասին: Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը, իսկ ինչ վերաբերում է դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությանը ընտրապայքարին, ինչպես ասացի՝ դրական երևույթ եմ համարում: Մյուս հարցը առավել քան ծիծաղելի է. ուղղակի զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա: Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ: Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից  չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու:

Թե՛ ներքին, թե՛ արտաքին և թե՛ տնտեսական քաղաքականության հարցերում Հանրապետականն ունի շատ հստակ ծրագիր և մոտեցում: Թե ովքեր կլինեն օրենսդիր մարմնում, ընտրությունների ցանկալի արդյունքի դեպքում ովքեր կլինեն գործադիր մարմնում, իսկ թե ովքեր կզբաղվեն կուսակցության գաղափարական, քարոզչական աշխատանքներով, կախված են հենց այդ ծրագրերից և մարտահրավերներից: Մենք երբեք անձերի խնդիր չենք լուծել, հիմա էլ անձերի խնդիր չենք լուծում: Մենք լուծում ենք մեր ծրագրերի արդյունավետ իրականացման ու մարտահրավերների հաղթահարման խնդիր: Խորհրդարանական հանրապետական մոդելը նոր լուծումներ է պահանջում: Իշխանության օրենսդիր և գործադիր մարմիններում մեր թեկնածուներին առաջադրելիս հաշվի են առնվելու հայրենիքի շենացման գործում յուրաքանչյուրի ունակություններն ու ընդունակությունները և ոչ թե հավակնությունները: Նեղացածներ չպետք է լինեն: Մեր գործիչներն այնտեղ են, որտեղ նրանց կարիքը կա: Ես երբեք չեմ հանդուրժելու ավելորդ հրմշտոցները: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օժանդակել են մեզ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր երբևէ մի բարի խոսք են ասել Հանրապետական կուսակցության օգտին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մի փոքրիկ աղյուս են դրել, բայց ես երբեք չեմ հանդուրժել ու չեմ հանդուրժելու, չեմ կարևորելու մարդկանց՝ իրենց անձի մասին պատկերացումներով: Տեսնում եմ՝ ով որքան է աշխատում, տեսնում եմ՝ ով ինչպես է աշխատում և իմ տեսանկյունից գնահատական եմ տալիս: Եթե մեզնից յուրաքանչյուրը ինքը պիտի որոշի, թե որտեղ է աշխատելու, ինչով պետք է զբաղվի, դա արդեն, ներողություն, բայց կդառնա շիլաշփոթ: Իսկ մեր պատասխանատվությունը շատ բարձր է, այնքան բարձր, որ, միգուցե, մեր հասարակության մեծ մասն էլ դա չի պատկերացնում: Իշխանությունը, բազմաթիվ անգամ ասածս նորից կրկնեմ՝ վայելք չէ, սեփական բարեկեցությունը ապահովելու միջոց չէ: Իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է:

Վստահ եմ՝ մենք ունենալու ենք կուսակցականների առավել արդյունավետ և առավել համապարփակ ներգրավվածություն մեր երկրի խնդիրների լուծման գործում: Բոլորի ներգրավվածությունն ենք ապահովելու: Իսկ ով համոզված կլինի, որ իր հսկայական պոտենցիալը անարդյունավետ է օգտագործվում, մենք նրանց կառաջարկենք գտնել ավելի արդյունավետ օգտագործող միջավայր:

Շնորհակալություն»:

Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянсАмериканский сенатор заявил, что США проигрывают кампанию против ИранаШеф Пентагона уволил еще двух высокопоставленных военачальников армии СШАТигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем Востоке