Աշխարհի նախագահների սիրելիները. ովքե՞ր են նրանք
ЛАЙФՁեր ուշադրությանն ենք ներկայացնում աշխարհի ղեկավարների սիրելիներին:
1. Ռիտա Սարգսյան: ՀՀ առաջին տիկինը զբաղվում է բարեգործությամբ արվեստի և առողջապահության ոլորտներում:
2. Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, Էդինբուրգի դուքսն է, նա 95 տարեկան է:
3. Սառա Ալպիսովնա Նազարբաևան Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կինն է: Գրքերի հեղինակ է և հասարակական գործիչ, 75 տարեկան է:
4.Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ամուսնացած է եղել երկու անգամ և երկու դեպքում էլ բաժանվել է: Ներկայումս հարաբերություններ ունի 44-ամյա դերասանուհի Ժյուլի Գայեյի հետ:
5.Լի Սոլ Չժուն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի կինն է:
6. Կայսրուհի Միտիկո: Ճապոնիայի կայսրուհին է 1989 թ. հունվարի 7-ից, Ճապոնիայի ներկայիս կայսր Ակիհիտոյի կինն է:
7. Համացանցում շատ տեղեկություններ կան, որ Ռուսաստանի նոր առաջին տիկինը Ալինա Կաբաևան է լինելու: Պուտինը կնոջից՝ Լյուդմիլայից, բաժանվել է 2013 թ., այդ ժամանակից նրան «ամուսնացնում են» տարբեր կանանց հետ:
8. Պեն Լիյուան: Չինացի ժողովրդական երգերի հայտնի կատարող, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կինն է: Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի գեներալ-մայոր: Պրոֆեսոր, Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի Արվեստների ակադեմիայի և Չինաստանի երաժշտական կոնսերվատորիայի ասպիրանտների գիտական ղեկավար:
9. Գալինա Լուկաշենկոն Բելառուսի առաջին տիկինն է 1994 թվականից: 62 տարեկան է, զբաղվում է բնակիչների առողջարանային բուժման կազմակերպմամբ:
Միջոցառումների ժամանակ ամուսուն չի ուղեկցել, ուստի շատ քիչ համատեղ լուսանկարներ կան: Նրանք բաժանվել են, հիմա Լուկաշենկոյին սիրավեպեր են վերագրում բելառուսցի շատ գեղեցկուհիների հետ: Չար լեզուներն ասում են նաև, որ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան ևս այդ սիրուհիներից մեկն է:
10. Մելանիա Թրամփ: Սլովենացի ֆոտոմոդել, ձեռքի ժամացույցների և ոսկյա իրերի դիզայներ: 46 տարեկան է, ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կինն է: Ամուսինների տարիքային տարբերությունն ավելի քան 20 տարի է: Ամուսնացած են 2005 թվականից: