Թրամփը հավաստել է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու մտադրությունը
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել Է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու եւ համատեղ ջանքերով «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը ոչնչացնելու մտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հունվարի 27-ին հայտարարել Է Fox News հեռուստաընկերության եթերում, համապատասխան տեսագրությունը հրապարակված Է Twitter-ում հեռուստաալիքի միկրոբլոգում:
«Մենք պետք Է համերաշխ հարաբերություններ հաստատենք Ռուսաստանի հետ, ինչպես եւ մյուսների հետ: Հնարավոր Է, որ դա մեզ չհաջողվի, բայց մենք կփորձենք… Եթե մենք բարելավենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, դա հիանալի կլինի: Դա լավ կլինի Ռուսաստանի համար, լավ կլինի մեզ համար»,- հայտարարել Է ԱՄՆ-ի ղեկավարը: Ընդսմին նա ԻՊ-ն որակել Է «իսկական հիվանդություն»:
Ավելի վաղ CNN ամերիկյան հեռուստաընկերությունը հայտնել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կկայանա հունվարի 28-ին: Իր հերթին Թրամփը հունվարի 26-ին Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել Է, որ շուտով կկարողանա խոսել ՌԴ նախագահ Պուտինի հետ:
«Նա ինձ զանգահարեց, երբ ես հաղթանակ տարա: Մենք դեռեւս չենք զրուցել: Բայց, ինչպես ես հասկանում եմ, շուտով կզրուցենք»,- նշել Է Թրամփը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



