Ավստրալիայում ավիաշոուի ժամանակ թեթեւշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել, զոհվել Է երկու մարդ
ОБЩЕСТВОԵրկու մարդ Է զոհվել Ավստրալիայի Փերտ քաղաքում ավիաշոուի ժամանակ թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 27-ին հայտնել են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները:
Grumman G-73 Mallard ինքնաթիռը կտրուկ սկսել Է կորցնել բարձրությունը եւ ընկել Է Սուոն գետը: Ավիաաղետը տեղի Է ունեցել մի քանի հազար հանդիսականների աչքի առաջ:
Ինքնաթիռում գտնվող 52-ամյա օդաչու Փիտեր Լինչը եւ նրա ընկերուհին՝ Էնդա Քակրավաթին, զոհվել են: Ինքնաթիռի կործանման պատճառների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել:
Ողբերգությունից հետո ավիաշոուի կազմակերպիչները որոշում են ընդունել չեղյալ հայտարարել հետագա միջոցառումները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



