Հայկական բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ շրջանառության մեջ են դրվել նոր նամականիշեր
ОБЩЕСТВОՀայկական բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարարությունում մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նոր նամականիշ: Նամականիշերը մարեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, «Հայփոստ թրաստ մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և շարքային զինծառայող, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակի ց, ադրբեջանական ուղղաթիռը խոցած Նարեկ Մալխասյանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկու նամականիշերից մեկի վրա պատկերված են ՀՀ զինված ուժերի զորքերի որոշ տեսակները և ՀՀ զինված ուժերի զինանշանը:
Երկրորդ նամականիշի վրա պատկերված է հայ զինվորների շարքը` ծածանվող եռագույն դրոշի և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանի համադրությամբ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



