Հարցումը Մերկելի դաշինքի վարկանիշի անկում է արձանագրել. ARD
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) բարելավել Է իր քաղաքական վարկանիշն Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի, Ձախ կուսակցության (ՁԿ) եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳհ) կազմակերպությունից պոպուլիստների ժողովրդականության կրճատման ֆոնին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սրանք են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք հունվարի 27-ին հրապարակվել են Գերմանիայի ARD հեռուստաալիքի կայքում:
ՔԴՄ/ՔՍՄ պահպանողական դաշինքը վայելում Է ընտրողների 35 տոկոսի աջակցությունը, ինչը 2 տոկոսով պակաս Է, քան եղել Է հունվարի 5-ի դրությամբ: ԳՍԴԿ-ի օգտին կքվեարկեր 23 տոկոսը, այսպիսով կուսակցության վարկանիշը հաշվետու ժամանակամիջոցում աճել Է 3 տոկոսով: «Ձախերի» ժողովրդականությունը կազմում Է 8 տոկոս, «կանաչներինը»՝ 9 տոկոս, ԱԳհ-ինը՝ 14 տոկոս, լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությանը՝ 6 տոկոս:
Սեպտեմբերի վերջին Գերմանիայում տեղի կունենան Բունդեսթագի ընտրությունները, որոնց արդյունքներով Գերմանիայում կկազմվի նոր կառավարություն: Եթե ելակետ ընդունենք ընթացիկ վարկանիշը, ապա ձայների մեծամասնությունը կհավաքեն երկուսը՝ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը եւ ԳՍԴԿ-ն եւ տեսականորեն կկարողանան կրկին նախարարների կաբինետ կազմել: Իրադարձությունների նման զարգացման դեպքում Մերկելը կմնա ԳԴՀ-ի կանցլեր:
Հարցումը կատարել Է Infratest dimap ծառայությունը, դրան մասնակցել Է 1029 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



