Ֆիննական ընկերությունը հողմային Էներգիայով աշխատող ճամփորդանավ կգործարկի
ОБЩЕСТВОViking Grace ճամփորդական լաստանավը, որը միացնում Է Ստոկհոլմը (Շվեդիա) եւ Տուրկուն (Ֆինլանդիա), կդառնա աշխարհում առաջին հիբրիդային մարդատար նավը, որը կօգտագործի քամու Էներգիան հիմնական ուժային կայանքի հետ մեկտեղ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Viking Line ընկերությունում:
Ֆինլանդիայի կոնցեռնը կդառնա առաջին ընկերությունը, որը Rotor Sail Solution տեխնոլոգիան կներդնի իր ճամփորդանավում: Այն մշակել Է Norsepower ֆիննական ընկերությունը՝ ծովային ճյուղում Էներգիայի վերականգնվող աղբյուրների ներդրումների առաջատարներից մեկը: Դրա հիմքում ընկած Է այնպիսի սարք, ինչպիսին տուրբաառագաստն Է կամ ռոտորային առագաստը:
Նախնական հետազոտությունները խոստանում են վառելիքի ծախսի եւ, հետեւաբար, շրջակա միջավայր վնասակար արտանետումների զգալի կրճատում: Տեխնոլոգիան արդեն ապացուցել Է իր առեւտրային արդյունավետությունը բեռնատար նավերի շահագործմամբ: Viking Grace-ի վրա համակարգի ներդրման նախապատրաստումն արդեն սկսվել Է եւ կավարտվի 2018 թվականին:
1
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
2
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
3
Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»
4
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
5
Семён Багдасаров: Выбор Турции вместо России — опасная историческая слепота



