«Ժողովուրդ». Շենգավիթի դատարանի նախագահը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
ОБЩЕСТВО«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի անդամներից Կիմ Բալայանի որդին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը, օրերս հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ դատավորին հրազենային վնասվածք հասցրել են՝ կապված նրա մասնագիտական գործունեության հետ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատավորը հաստատել է հրազենային վնասվածք ստանալու փաստը` տեղեկացնելով, որ իրականում անզգուշության հետեւանք է տեղի ունեցածը: «Որ ասեմ կրակել են, կհավատա՞ք: Ես ինքս եմ իմ ոտքին անզգուշությամբ կրակել»,- ասել է Բալայանը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել որսի ժամանակ՝ անզգուշության հետեւանքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



