Վթար Աբովյանի հրապարակում. «Ֆոլքսվագեն Բորան» «թռել է» գետը
ОБЩЕСТВОՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 05.52-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volksvagen Bora» մակնիշի 34 TF 208 համարանիշի (վարորդ՝ 24-ամյա Վարազդատ. Ն.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է կամրջի արգելապատնեշին և ընկել Գետիկ գետը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ ժամը 07.25-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ վարորդը ավտոմեքենան վարելու ընթացքում վնասել է անվադողը, ապա չկարողանալով կառավարել մեքենան՝ հայտնվել է գետում:
1
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
2
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
3
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



