Սկզբում մի քիչ դժվար էր, բայց հետո համակերպվեցի. Վլադիմիր Արզումանյանը` ծառայության եւ բանակային կյանքի մասին
ФОТОStyle.news.am-ը գրում է.
Այսօր հայկական հզոր բանակը նշում է իր կազմավորման 25-ամյակը: Այս օրը տոն է բոլորիս, հատկապես, մեր հայրենիքը պաշտպանող զինվորի համար:
NEWS.am STYLE-ը զրուցել է երգիչ, «Մանկական Եվրատեսիլ-2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանի հետ, որն արդեն վաղուց մանուկ չէ եւ այս պահին գտնվում է ծառայության մեջ.
«Մի քանի օր առաջ արդեն լրացավ կես տարին, ինչ ծառայում եմ Ստեփանակերտի պաշտպանության բանակի «Ասպետ» երգի համույթում»,-նշեց երգիչը, որը մեզ պատմեց նաեւ իր ծառայության ընթացքից.
«Սկզբում մի քիչ դժվար էր, բայց հետո համակերպվեցի այն մտքի հետ, որ արդեն ծառայում եմ, հիմա ինձ ավելի լավ եմ զգում»,-նշեց Վլադիմիրը` ավելացնելով, որ բանակում հասցրել է նաեւ փոխվել.
«Ծառայությունն ինձ շատ է փոխել: Այն ինձ հատկապես սովորացրել է ընկերասիրություն»:
Երգչի խոսքով` բանակում ձեռք է բերել նաեւ ընկերներ, որոնցից, հատկապես, 4-ի հետ է մտերիմ: Իր բանակային ընկերներին եւ բոլոր զինվորներին Վլադիմիրը մաղթեց հետեւյալը.
«Խաղաղ ծառայություն եմ մաղթում եւ համբերություն: Թող անփորձանք վերադառնան իրենց հայրենի օջախներ»:
NEWS.am STYLE-ը միանում է Վլադիմիրի մաղթանքին եւ հենց նրա գխավորությամբ բոլոր զինվորներին մաղթում տոկունություն, ուժ եւ խաղաղ ծառայություն:
Սյունե Առաքելյան