Մեր խաղաղության գրավականը հզոր բանակի առկայությունն է. Շուշաննա Թովմասյանի մաղթանքը` հայ զինվորին
ФОТОStyle.news.am-ը գրում է.
Հայոց բանակն ու հայ զինվորները ամբողջ տարվա ընթացքում արժանանում են մեր աղոթքներին եւ հիացմունքին: Սակայն այսօր մեր բանակն առավել քան բոլորիս ուշադրության կենտրոնում է, չէ՞ որ, այն տոնում է իր կազմավորման 25-ամյակը:
Այսօր զինվորներին ուժ, տոկունություն եւ քաջություն մաղթում են բոլորը` Աստծուց խնդրելով խաղաղություն մեր երկրի համար:
Համոզված ենք` մեր քաջերին կհետաքրքրի նաեւ, թե ինչ են իրենց մաղթում հայկական հեռոստաեթերի հայտնի գեղեցկուհիները:
NEWS.am STYLE-ը զրուցել է նրանցից մի քանիսի հետ: Մեր առաջին հերոսուհին «Երանի» հեռուստասերիալի սիրված դերասանուհի Շուշաննա Թովմասյանն է:
«Կարծում եմ, որ հայ տղան պետք է ծառայի , քանի որ, ցավոք սրտի, մենք խնդիր ենք ունեցել եւ շարունակում ենք ունենալ` պաշտպանելու մեր երկիրն ու խաղաղությունը թշնամու ոտնձգություններից»,-նշեց Շուշաննան: Նրանից հետաքրքրվեցինք նաեւ` արդյոք իր համար սկզբունքայի՞ն է, որպեսզի իր ապագա ընտրյալը ծառայած լինի բանակում:
«Ինձ համար դա սկզբունքային հարց չէ, սակայն հպարտ կլինեի, եթե նա ծառայած լիներ ազգային բանակում»,-նշեց դերասանուհին`չմոռանալով նաեւ իր սրտի խոսքն ուղղել մեր հայրենիքի սահմանները պաշտպանող քաջերին.
«Մաղթում եմ հայ զինվորին մշտական բարձր եւ կայուն մարտական ոգի եւ անսպառ հայրենասիրության գիտակցություն: Թող որ հայոց բանակն օր օրի ավելի հզորանա եւ մեր բանակում որեւէ խնդիր չլինի, քանզի այսօրվա մեր խաղաղության գրավականը հզոր բանակի առկայությունն է»:
Սյունե Առաքելյան