ՀՀ նախագահը հետմահու պարգևատրել է հակառակորդի դիվերսիան հետ մղելիս զոհված 2 զինծառայողի
ОБЩЕСТВОՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հետմահու պարգևատրել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերը հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների:
2016թ. սեպտեմբերին և հոկտեմբերին հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկվել, որոնք կանխվել են հայկական զինված ուժերի կողմից: Հակառակորդի դիվերսիոն հարձակումները կանխելու ընթացքում զոհվել են կրտսեր սերժանտ Սևակ Խաչատրյանը և շարքային Գուրգեն Այվազյանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կրտսեր սերժանտ Սևակ Խաչատրյանը և շարքային Գուրգեն Այվազյանը հետմահու պարգևատրվեցին «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևները ՀՀ նախագահից ստացան զոհված զինծառայողների ծնողները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



