Վիտալի Բալասանյանը ճիշտ է համարում ԼՂՀ-ում կառավարման նախագահական մոդելը
ОБЩЕСТВОԼեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ԼՂՀ-ում կառավարման նախագահական համակարգը միանշանակ ճիշտ է համարում։ Այդ մասին Բալասանյանը նշեց «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, պատասխանելով փետրվարի 20-ին ԼՂՀ-ում կայանալիք սահմանադրական հանրաքվեի մասին հարցին՝ Վիտալի Բալասանյանն ասաց. «Նախագահական մոդելը միանշանակ ճիշտ է։ Մեր երկիրը պետք է կառավարի միանձնյա առաջնորդ, քանի որ մենք դեռևս պատերազմական իրավիճակում ենք»։
Դիտարկմանը, թե շատերը պնդում են, որ սահմանադրական փոփոխություններն ուղղված են իշխանության վերարտադրությանը, Բալասանյանն ասաց. «Չի կարելի նման գնահատականներ անել։ Ժամանակը կգա, և մենք ամեն բան կտեսնենք»։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



