Ուորլիքը Նյու Յորքում ԼՂ հիմնահարցով արդյունավետ բանակցություններ է ակնկալում
МЕЖДУНАРОДНОЕՀայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներ ունենալու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Նյու Յորք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:
«Ժամանել եմ Նյու Յորք' հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին: Մենք արդյունավետ բանակցություններ ենք ակնկալում»,- նշել է Ուորլիքը:
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ևս կգտնվի Նյու Յորքում, որտեղ ծրագրված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի հետ:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



