Դեր Զորում ահաբեկիչների հարձակումից 20 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 40-ը վիրավորվել է
ОБЩЕСТВОՍիրիայի արևելքում գտնվող Դեր Զոր քաղաքում, որը դեռևս գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ, ահաբեկիչների հարձակման հետևանքով մահացել է 20 խաղաղ բնակիչ, ևս 40-ը վիրավոր է:
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին»՝ խաղաղ բնակիչների ուղղությամբ պարբերաբար կրակահերթեր են տեղի ունեցել հունվարի 15-28-ն ընկած ժամանակահատվածում:
Դեպի Դեր Զոր մարդասիրական օգնություն է հասցվում բացառապես օդային ճանապարհով, քանի որ ցամաքային բոլոր ճանապարհները շրջափակված են ահաբեկչական օղակով:
Նշենք, որ Եփրատ գետի աջ ափին ընկած Դեր զորը նաև համանուն Դեյր-էլ-Զոր մարզի վարչական կենտրոնն է, որը սիրիացիները հաճախ կոչում են «Անապատի մարգարիտ»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



