Աֆղանստանում ոչնչացվել է հերոինի արտադրությամբ զբաղվող 6 լաբորատորիա
ОБЩЕСТВОԱֆղանստանի անվտանգության ուժերը երկրի հարավում գտնվող Գիլմենդ նահանգում ոչնչացրել են հերոին արտադրող 6 ընդհատակյա լաբորատորիա: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը` հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը:
«Աֆղանական ազգային բանակի հատուկ նշանակության ուժերը գործողություն են անցկացրել Գիլմենդ նահանգի Սանգին և Նովզադ շրջաններում: Արդյունքում հաջողվել է ոչնչացնել հերոին արտադրող 6 ընդհատակյա լաբորատորիա: Գործողության ընթացքում ոչնչացվել է մեկ գրոհային, ևս երկուսը վնասվածքներ են ստացել», - ասվում է փաստաթղթում:
Դրանից բացի, նախարարության տվյալների համաձայն, լաբորատորիաներում հայտնաբերվել և առգրավվել է տարբեր քիմիական նյութերով 277 տակառ, որոնք օգտագործվում են թմրանյութերի արտադրության ժամանակ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



